Թալինում 5 ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան կկառուցվի

Թալինում  5 ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան կկառուցվի

«Դիզափայտ» ՍՊԸ-ն նախատեսում է Արագածոտնի մարզի Թալին համայնքում 5 ՄՎտ պիկային դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան կառուցել: Ընկերությունն արևային էլեկտրակայանի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտ է ներկայացրել Շրջակա միջավայրի նախարարություն:

Կայանի կառուցման համար ընկերությանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2020թ․ ապրիլի 1-ի № 113Ա որոշման համաձայն՝ տրամադրվել է 5 ՄՎտ հզորությամբ ԼԷ №0681 էլեկտրաէներգիայի արտադրության լիցենզիա՝ մինչև 2042թ․ ապրիլի 2-ը գործողության ժամկետով։ Ըստ հայտի՝ կայանը տեղակայված է լինելու «Դիզափայտ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 8 հա տարածքում, որը նախկինում օգտագործվել է որպես արոտավայր: Հայտում նշված է, որ այն ամեն տարի գործնականում գերարածեցվել է, և հետազոտությունը ցույց է տվել, որ խոտածածկը գրեթե բացակայում է։ Ներկայում այդ տարածքի գործառնական նշանակությունը վերափոխվել է էներգետիկայի: 

Արևային կայանի տեղակայման աշխատանքները տևելու են 4 ամիս, շինարարական աշխատանքներին ներգրավելու է 8 մարդ, հիմնականում՝ համայնքի բնակիչներ: Արդեն շահագործման փուլում կայանում աշխատելու է 6 մարդ՝ 2 պահակ՝ 2 հերթափոխով և 2 մոնիթորինգի մասնագետ։ Արևային կայանի կառուցման նպատակով ընկերությունը պատրաստվում է 3,5 միլիոն դոլար գումար ներդնել:  

 

Հուլիս 12, 2021 at 18:20


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր