

Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասում կառուցված ինքնակամ կառույցն այսուհետև կարող է քանդվել Երևանի քաղաքապետի որոշմամբ՝ անկախ կառույցի ավարտվածության աստիճանից և օրինականացման ենթակա լինել կամ չլինելու հանգամանքից: 2021թ. հուլիսի 13-ին կայացած արտահերթ նիստում ավագանին հավանություն տվեց որոշման նախագծին: Հարկ է նշել, որ քաղաքապետարանի կողմից ինքնակամ շինությունն օտարելու դեպքում նախապատվությունը չի տրվելու այդ շինությունը կառուցած անձին: Որոշման նախագծի վերաբերյալ ներկայացնելով իրենց կարծիքներն ու դիտարկումները՝ ավագանու անդամները նշել են, որ ոլորտի կարգավորմանն ուղղված ցանկացած նախաձեռնություն ողջունելի է:
Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը:
Հուլիս 14, 2021 at 10:52
