

Արմավիրի մարզի Գետաշեն համայնքում գտնվող հողատարածքից անհայտ անձն առանց ընդերքօգտագործման իրավունքի ավազակոպճանման լեռնային զանգվածի հանույթ է իրականացրել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:
Կատարված մարկշեյդերական չափագրման աշխատանքների արդյունքում պարզվել է, որ 15 հազար 503 քառ. մ մակերեսով տարածքից տեղահանվել է 69 հազար 764 խմ ավազակոպճանման լեռնային զանգված՝ տեղի է ունեցել հողի դեգրադացիա (հողի բերրի շերտի վնասում և ոչնչացում):
Հողային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման հաշվարկը կազմել է շուրջ 17 միլիոն դրամ:
Տեսչական մարմնից հայտնում են, որ գործի նյութերը փոխանցվել են ՀՀ դատախազություն։
Լուսանկարը՝ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի
Հուլիս 26, 2021 at 17:58