

Համաշխարհային օդերևութաբանության բնագավառի առաջատար «Vaisala» կազմակերպությունից ձեռք է բերվել գերժամանակակից ճշգրտությամբ օդերևութաբանական կայան՝ Հայաստանի հարավում շահագործելու նպատակով։ Այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը:
Նշված կայանից ստացված տեղեկատվությունը կօգտագործվի ինչպես «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի, այնպես էլ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կարիքների համար։ Եղանակային պայմանների վերաբերյալ նման գերճշգրիտ տվյալներ տրամադրող կայան Հայաստանում չկա։
Նոր կայանի հնարավորությւոնների մասին ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը տեղեկացվել է «Զվարթնոց›› ավիաօդերևութաբանական կենտրոն›› ՓԲԸ այցի ժամանակ կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Թաթուլ Հայրապետյանից: Վերջինս նախարարին է ներկայացրել կենտրոնում իրականացված բարեփոխումների և առաջիկա անելիքների մասին, կառավարման արդյունավետության և ծառայությունների մատուցման որակի բարձրացման ուղղությամբ իրականացված միջոցառումների մասին:
Նախարար Պետրոսյանի այցը մեկնարկել է շրջայցով օդերևութաբանական դիտարկումների հրապարակ և ավտոմատ օդերևութաբանական կայանների աշխատանքների ծանոթացմամբ: Նա ծանոթացել է ընկերության կողմից օդերևութաբանական տվյալների արձանագրման, տեղեկատվության հաղորդման գործընթացին, հետևել աշխատանքների ընթացքին, ապա ընկերության ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն անցկացրել։ Նախարարին Թաթուլ Հայրապետյանն ու «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանը։
Պաշտոնական հաղորդագրության հանաձայն՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարի առաջարկությամբ սույն թվականի սեպտեմբերի 1-ից միջինում 15%-ի չափով բարձրացվել է կենտրոնի աշխատակիցների աշխատավարձը։
Լուսանկարը՝ ՇՄ նախարարության
Սեպտեմբեր 08, 2021 at 12:39
