Շրջակա միջավայրին հասցվել է ավելի քան 63 միլիոն դրամի վնաս

Շրջակա միջավայրին հասցվել է ավելի քան 63 միլիոն դրամի վնաս
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2021թ. օգոստոսի 23-ից սեպտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է 75 դեպք, որից 32 դեպքով հաշվարկվել է 63 միլիոն 195 հազար 27 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 5 դեպքով նշանակվել է 350 հազար դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 31 դեպքով հաշվարկվել է 465 հազար 900 դրամի չափով վնաս, նշանակվել է 2 միլիոն 40 հազար դրամի չափով վարչական տուգանք։ ՀՀ արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն է ուղարկվել 15 գործ (ընդհանուր՝ 2 միլիոն 5.900 դրամ)։ Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 804 հազար 500 դրամ:
 
Մասնավորապես`
 
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
 
Արձանագրվել է 30 դեպք, որից 28-ով հաշվարկվել է 54 միլիոն 4 հազար 180 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1-ով նշանակվել է 150 հազար դրամի չափով տուգանք։ Նախկինում արձանագրված 8 դեպքով հաշվարկվել է 388 հազար 800 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 760 հազար դրամի չափով վարչական տուգանք:
 
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
 
Արձանագրված 3 դեպքով հաշվարկվել է 37 հազար դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է 7.100 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
 
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
 
Արձանագրվել է 5 դեպք, որից 1-ով հաշվարկվել է 9 միլիոն 153 հազար 847 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2-ով նշանակվել է 100 հազար դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 7 դեպքով հաշվարկվել է 70 հազար դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 430 հազար դրամի չափով վարչական տուգանք:
 
Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում
 
Արձանագրվել է 37 դեպք, որից 2-ով նշանակվել է 100 հազար դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 15 դեպքով նշանակվել է 850 հազար դրամի չափով վարչական տուգանք։

Սեպտեմբեր 10, 2021 at 16:38


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր