Գործադիրը պատրաստվում է Սևանի ավազանի կեղտաջրերի մաքրման 3 կայաններում կեղտաջրերի ամբողջական մաքրում իրականացնել

Գործադիրը պատրաստվում է Սևանի ավազանի կեղտաջրերի մաքրման 3 կայաններում կեղտաջրերի ամբողջական մաքրում իրականացնել

ՀՀ կառավարությունը պատրաստվում է առաջիկա 5 տարիների ընթացքում ապահովել Սևանա լճի ավազանում ներկայում գործող կեղտաջրերի մաքրման 3 կայաններից արտանետվող կեղտաջրերի ամբողջական մաքրման իրականացումը: Գործադիրը պատրաստվում է այդ գործընթացը համատեղել Սևանա լճի շրջակա բնակավայրերի ամբողջական կոյուղացմամբ և տարածքում գործող տնտեսավարող սուբյեկտների կողմից կեղտաջրերի մաքրման լոկալ կայանների և սարքավորումների տեղադրման համապատասխան պայմանների ստեղծմամբ: Այս մասին նշված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրում:

Սևանա լճին հարակից համայնքներից կեղտաջրերի մեխանիկական մաքրման կայաններ ունեն Գավառ, Մարտունի և Վարդենիս քաղաքները, սակայն այս քաղաքներն ամբողջությամբ կոյուղացված չեն: Հիշեցնենք, որ կենցաղային, արտադրական կեղտաջրերի մաքրման կայանների արտադրությամբ զբաղվող «Խիմմաստեր» ՍՊԸ-ի տվյալներով Գավառի կոյուղացման աստիճանը 2018թ. դրությամբ կազմել է 36%, Մարտունիինը` 47%, Վարդենիսինը` 41%: Կեղտաջրերը գետերի միջոցով լցվում են լիճ` աղտոտելով այն: Մաքրման կայաններում էլ ջուրը չի ենթարկվում կենսաբանական մաքրման և վարակազերծման և ընդամենը մեխանիկական մաքրման ենթարկվելուց հետո թափվում է լիճ:

«ԵՄ ջրային նախաձեռնություն պլյուս Արևելյան գործընկերության երկրների համար» (ԵՄՋՆ+) ծրագրի շրջանակներում հրապարակված «Սևանի ջրավազանային կառավարման պլանի նախնական տարբերակի մշակում. Մաս 1 – բնութագրում» փաստաթղթի համաձայն՝ Սևանի ավազանի ոչ բոլոր համայնքներն ունեն կոյուղու համակարգ: Ցանցի ընդհանուր երկարությունը 50.4 կմ է, իսկ կոյուղու ցանցերում լցված կենցաղային կեղտաջրերի ընդհանուր ծավալը կազմում է 4.2 մլն. մ3/տարի: Բնակչության թվաքանակի վիճակագրական տվյալների վրա հիմնվելով, կեղտաջրերի ընդհանուր հեռացման ծավալը Գավառագետ, Մարտունի և Մասրիկ գետեր կազմում է 2672.1 մ 3/օր:

Սեպտեմբեր 17, 2021 at 12:50


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր