

Հրապարակվել է Արարատյան դաշտի ատլասը՝ բաղկացած 48 թեմատիկ քարտեզներից: Ատլասում առկա է ինչպես քարտեզագրական, այնպես էլ՝ վիճակագրական տեղեկատվություն, տեղեկացնում է Շրջակա միաջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը:
Ատլասը մշակվել է ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագրի կողմից` Շրջակա միջավայրի նախարարության և այլ շահագրգիռ կազմակերպությունների և միջազգային գործընկերների հետ համագործակցության արդյունքում: Ատլասը ներառում է Արարատյան դաշտի ջրային ռեսուրսներին վերաբերող, ինչպես պետական մարմիններում առկա տվյալներն ու տեղեկատվությունը, այնպես էլ՝ ԳԱՏՕ ծրագրի իրականացման ընթացքում հավաքագրված և վերլուծված երկրատարածական տվյալները:
Հոկտեմբեր 04, 2021 at 16:52
