157 ապօրինի հատված ծառեր Տաշիրի անտառտնտեսությունում, հարուցվել է քրեական գործ

157 ապօրինի հատված ծառեր Տաշիրի անտառտնտեսությունում, հարուցվել է քրեական գործ

ՀՀ շրջակա միջավայրի նախախարության կողմից Լոռու մարզի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Տաշիրի անտառտնտեսության մասնաճյուղերում իրականացված ստուգումների արդյունքում բացահայտվել են 157 հատ տարբեր տեսակի և տրամագծի ծառերի ապօրինի հատման դեպքեր, ինչի արդյուքնում բուսական աշխարհին պատճառվել է ընդհանուր շուրջ 7.5 միլիոն դրամի նյութական վնաս: Ինչպես հայտնում են ՀՀ դատախազությունից, ստուգումներն ընդգրկել են ապօրինի ծառահատման դեպքերը պարզելու և ֆիքսելու՝ 2016-2021թ. նոյեմբեր ընկած ժամանակահատվածը:

Հաշվի առնելով ստացված տվյալները՝ Լոռու մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ և 315-րդ հոդվածի 2-րդ մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։

Նախաքննության օրինականության  նկատմամբ հսկողության գործառույթի շրջանակներում մարզի դատախազության կողմից հետևողականություն է ցուցաբերվելու, որպեսզի քննությամբ պարզվեն նշված անտառտնտեսությունում կատարված ապօրինի անտահատումների ամբողջական ծավալները, դրանք կատարած անձանց շրջանակը, իրավական գնահատականներ տրվեն ապօրինի ծառահատումներն անտառաշերտի տվյալ հատվածի պահպանության համար պատասխանատու պաշտոնատար անձանց հանցավոր վարքագծի արդյունքում կատարված լինելու, ըստ էության, տևական ժամանակահատվածում հատված ծառերը չհայտնաբերելու և չհաշվառելու հանգամանքներին:  

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Դեկտեմբեր 06, 2021 at 16:29


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր