Հակոբ Սիմիդյանը նշանակվել է Շրջակա միջավայրի նախարար

Հակոբ Սիմիդյանը նշանակվել է Շրջակա միջավայրի նախարար
2021թ. դեկտեմբերի 10-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ՆՀ-385-Ա հրամանագրով Հակոբ Սիմիդյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի Հակոբ Սիմիդյանին նշանակել շրջակա միջավայրի նախարար»,- նշված է ՀՀ նախագահի հրամանագրում:

Կենսագրություն
 
2004թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի երկրաբանության ֆակուլտետը՝ երկրաբան:
2005-2007թթ. - «Օրրան» ՀԿ
2009-2012թթ. - «Դարասկիզբ» ՍՊԸ տնօրենի տեղակալ
2013թ. - «Քաղաքացիական պայմանագիր» վերադարձի հիմնադրամի տնօրեն
2012-2017թթ. - ՀՀ ԱԺ պատգամավորի օգնական
2018թ. - «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի տնօրեն
2018-2019թթ. - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ
2020թ. հուլիսի 9-ին նշանակվել է ՀՖՖ նախագահի խորհրդական՝ հասարակական հիմունքներով
2018-2021 թթ. ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության քարտուղար
2021թ. օգոստոսի 2-ից՝ Վարչապետի գլխավոր խորհրդական

Դեկտեմբեր 10, 2021 at 10:33


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր