14 միլիոն դրամի վնաս՝ «Ամբերդ ՀԷԿ»-ի գործունեության հետևանքով

14 միլիոն դրամի վնաս՝ «Ամբերդ ՀԷԿ»-ի գործունեության հետևանքով

ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը «Ամբերդ ՀԷԿ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում արձանագրած խախտումներով ընկերությանը ներկայացրել է 14 միլիոն 259 հազար 226 դրամի վնասի հատուցման պահանջ: 

Ինչպես հայտնում է տեսչական մարմինը՝ ընկերությանը պատկանող «Ամբերդ-1», «Ամբերդ-2» և «Ամբերդ-3» ՓՀԷԿ-երը խախտել են տրված ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված պարտավորությունները՝ իրականացնելով ջրօգտագործման թույլտվությունից ավելի ջրային ռեսուրսների ջրառ։

ՓՀԷԿ-երում տեղադրված ուլտրաձայնային ջրաչափերը չեն գործել: Վարչական վիճակագրական տարեկան հաշվետվությունները ներկայացվել են սահմանված կարգի խախտմամբ և աղավաղմամբ:

«Ամբերդ ՀԷԿ» ՍՊԸ-ի նկատմամբ նշանակվել են վարչական տուգանքներ՝ ընդհանուր 530 հազար դրամի չափով:

Լուսանկարը՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 

Դեկտեմբեր 14, 2021 at 15:08


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր