«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի պոչատարը վթարվել է, հարուցվել է վարչական վարույթ

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի  պոչատարը վթարվել է, հարուցվել է վարչական վարույթ

Սույն թվականի ապրիլի 15-ին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի պոչատարը վթարվել է, հարուցվել է վարչական վարույթ: Այս մասին «Կանաչ Հայաստան» բնապահպանական, կրթական ՀԿ-ի նախագահ Թեհմինե Ենոքյանի հարցմանն ի պատասխան հայտնել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը:

«Տեղեկացնում եմ, որ ս.թ. ապրիլի 15-ին՝ ժամը 8:45-ի սահմաններում, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին պատկանող պոչատարում՝ 4-րդ դյուկեր, (Քաջարան-Արծվանիկի պոչամբար) տեղի է ունեցել խողովակի վթար։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցներն անմիջապես մեկնել են դեպքի վայր։ Ըստ նախնական տեղեկատվության՝ վթարի հետևանքով պոչանքի արտահոսքը լցվել է վթարային իրավիճակների համար նախատեսված ավազան։

Հարուցված վարչական վարույթի շրջանակներում ձեռնարկվում են միջոցներ շրջակա միջավայրին հասցված հնարավոր վնասի և վթարի պատճառները պարզելու համար»,- նշված է Հովհաննես Մարտիրոսյանի նամակում:

Ապրիլ 20, 2022 at 17:40


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր