

Օգոստոսի 4-ին` ժամը 10։04-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի բուսաբանական այգում այրվում է խոտածածկ տարածք։ Այս մասին հաղորդում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ):
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, մեկ ջրատար և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։11-ին, մարվել՝ 12։20-ին։ Այրվել է մոտ 8000 քմ խոտածածկույթ։
Օգոստոս 04, 2022 at 16:12