Դիմաց լեռան տարածքում իրականացված աշխատանքները դադարեցվել են՝ տարածքը կբերվի նախկին տեսքին. ՇՄՆ հայտարարություն

Դիմաց լեռան տարածքում իրականացված աշխատանքները դադարեցվել են՝ տարածքը կբերվի նախկին տեսքին. ՇՄՆ հայտարարություն

Տավուշի մարզի Դիմաց լեռան տարածքում իրականացված ապօրինի շինարարական աշխատանքները դադարեցվել են՝ տարածքը կբերվի նախկին տեսքին: Այս մասին հաղորդագրություն է տարածել Շրջակա միջավայրի նախարարությունը՝ արձագանքելով հանրության ահազանգերին:

«Ի պատասխան Տավուշի մարզի Դիմաց լեռան տարածքում իրականացված ապօրինի շինարարական աշխատանքների վերաբերյալ ահազանգերի, հայտնում ենք, որ «Դիլիջան» ազգային պարկի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից իրավախախտները հայտնաբերվել են, կազմվել է արձանագրություն։ Իրավախախտները պարտավորվել են տարածքը վերադարձնել նախկին տեսքին։

Շնորհակալ ենք բնապահպանական հանրության ներկայացուցիչներին մեր չքնաղ բնաշխարհի խնդիրները մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար։

Մեզնից յուրաքանչյուրը, լինի ոլորտի քաղաքականության պատասխանատու, համայնքի անդամ, թե զբոսաշրջիկ, իր ուրույն դերն ունի Հայաստանի բնապահպանական իրավիճակի բարելավման գործում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ օրեր առաջ մի խումբ արշավականներ Դիմաց լեռ արշավի ժամանակ հայտնաբերել էին հնարավոր շինության համար նախապատրաստված հիմքի հետքեր: 

Հոկտեմբեր 06, 2022 at 15:11


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր