ՀՀ Ազգային ժողովը սույն թվականի ապրիլի 11-ին քննարկել էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցը: Ապրիլի 12-ի նիստում Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնել է, որ քննարկումից հետո տեղի է ունեցել գաղտնի քվեարկություն: 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 69 պատգամավոր։ Խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցել քվեարկությանը: 69 կողմ ձայներով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թեկնածու Անահիտ Մանասյանն ընտրվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան:
Անահիտ Մանասյանը մինչ այս զբաղեցնում էր ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը։
Ապրիլ 12, 2023 at 12:08