Նորք-Մարաշ վարչական շրջանում կկանաչապատվի շուրջ 10 հա տարածք

Նորք-Մարաշ վարչական շրջանում կկանաչապատվի շուրջ 10 հա տարածք

Նորք-Մարաշ վարչական շրջանում կկանաչապատվի շուրջ 10 հա տարածք: Այս մասին նշվել է 2023թ. հունիսի 26-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ: 

Ըստ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի՝ գործընթացն իրականացնելու համար մասնագիտական խումբն այժմ ուսումնասիրություն է իրականացնում բարդ տեղանքում: Տարածքում կանցկացվի ոռոգման նոր համակարգ: 

«Նորք-Մարաշի լանջին գտնվող համայնքային հողերի վրա իրականացնելու ենք միմիայն կանաչապատում: Եվ որևէ շինարար մեր տարածքում որևէ բան չպետք է անի»,- ընդգծել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը: 

Հունիս 26, 2023 at 18:07


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր