Շրջակա միջավայրին հասցվել է ավելի քան 34 միլիոն դրամի վնաս

Շրջակա միջավայրին հասցվել է ավելի քան 34 միլիոն դրամի վնաս

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2023թ. հունիսի 5-16-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է 86 դեպք, որից 56 դեպքով հաշվարկվել է 34.699.240 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 5 դեպքով նշանակվել է 400.000 դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 2 դեպքով հաշվարկվել է 110.000 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 20 դեպքով նշանակվել է 1.940.000 դրամի չափով վարչական տուգանք։

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 49 դեպք, որից 53 դեպքով հաշվարկվել է 33.181.384 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3-ով նշանակվել՝ 300.000 դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է 60.000 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 6-ով նշանակվել՝ 650.000 դրամի չափով վարչական տուգանք։

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 5 դեպք, որից 2-ով հաշվարկվել է 1.500.000 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 50.000 դրամի չափով վարչական տուգանք։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է 19 դեպք, որից 1-ով հաշվարկվել է 17.856 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 50.000 դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է 50.000 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 7-ով նշանակվել՝ 780.000 դրամի չափով վարչական տուգանք։

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում

Արձանագրվել է 4 դեպք, որից 1-ով նշանակվել է 50.000 դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 100.000 դրամի չափով վարչական տուգանք։

Ընդերքի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 5 դեպք:

Պետական փորձաքննություններ

Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 200.000 դրամի չափով վարչական տուգանք։

Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոններ և ռեժիմ խախտել

Արձանագրվել է 4 դեպք: Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 160.000 դրամի չափով վարչական տուգանք։ ՀՀ Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն է ուղարկվել 5 գործ (ընդհանուր՝ 650.000 դրամ)։ Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.583.440 դրամ:

Ստուգումների վերաբերյալ

Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 8 հանձնարարագիր։ Նախկինում արձանագրված 4 վնասի հաշվարկով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 4.948.487 դրամ։ 18 դեպքով նշանակվել է 1.810.000 դրամի չափով վարչական տուգանք։

Դիտարկումների վերաբերյալ

Իրականացվել է 1 դիտարկում։

Հունիս 27, 2023 at 10:50


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր