Սևանա լճի ափամերձ տարածքների ապօրինի շենք շինությունների ապամոնտաժման համար ՀՀ կառավարությունը որոշել է ձեռք բերել նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման խորհրդատվական ծառայություններ։ Դրա համար 2023թ․ օգոստոսի 24-ի N 1428-Ն որոշմամբ հատկացրել է 6600.0 հազար դրամ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և «Արմ-նախագիծ» ՍՊԸ-ի միջև 2023 թվականի հունիսի 7-ին կնքված պայմանագրով նախատեսված ծառայության իրականացման համար։
Սույն թվականի հոկտեմբերի 19-ին էլ գործադիրը հատկացրեց ևս 594 հազար դրամ փորձաքննական ծառայությունների համար։ Այդ գումարը հատկացվել է «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Նորաշեն արգելոցի կահավորում» միջոցառման շրջանակներում իրականացված գնումների արդյունքում տնտեսված 807.8 հազ․դրամից։
Հիշեցնենք, որ Սևանա լճի ջրհավաք ավազանի տարածքային հատակագծման նախագծի համաձայն, «Սևան» ազգային պարկի տարածքում 2008 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հաշվառվել է շուրջ 1690 միավոր ինքնակամ կառուցված (կամ տեղադրված) շենք-շինություն։
Հոկտեմբեր 23, 2023 at 15:18