Ապօրինի 7 հորի կասեցում Արարատի մարզի ձկնաբուծարաններում

Ապօրինի 7 հորի կասեցում Արարատի մարզի ձկնաբուծարաններում

Արարատի մարզում «Միքայել Շահվերդյան» Ա/Ձ-ին և Արսեն Խաչատրյանին պատկանող ձկնաբուծարաններում իրականացված ստուգումների ընթացքում արձանագրվել են ապօրինի ջրօգտագործման դեպքեր։ Այս մասին տեղեկացնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:

Ըստ հաղորդագրության՝ Մասիսի Նորամարգ և Զորակ բնակավայրերում համապատասխանաբար 4 և 3 գրունտային հորից առանց ջրօգտագործման թույլտվությունների առկայության իրականացվել է ապօրինի ջրառ։ Տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի պետի որոշումներով ապօրինի 7 հորի շահագործումը կասեցվել է, կիրառվել են վարչական պատասխանատվության միջոցներ, ներկայացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման պահանջ։

Փետրվար 20, 2024 at 19:57


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր