ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 27.09 - 08.10.10.թթ ընկած ժամանակահատվածում կայացվել է 27 վարչական որոշում 2.090.0հազ.դր գումարով և հաշվարկվել է 1.79մլն. դր. գումարի բնությանը պատճառված վնաս:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ`
Լոռու ՏԲ-ի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման 3 դեպքի համար կայացվել է 150.0հազ. դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 292.5 հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Անտառների վերահսկողության բաժնի կողմից 2 անտառտնտեսություններում / `«Ճամբարակի ա/տ» և «Նոյեմբերյանի ա/տ»/ իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերվել է ապօրինի հատված 35 ծառ, ինչի համար հաշվարկվել է 811.25 հազ. դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Վայոց Ձորի ՏԲ-ի կողմից ապօրինի անտառխախտման /ընկույզի ապօրինի հավաքման / 2 դեպքի համար կայացվել է 10.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 60.0 հազ. դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Կոտայքի ՏԲ կողմից 1 կազմակերպությունում /«Կոտայք գարեջրի գ-ն» ՍՊԸ/ ստուգման ընթացքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 100.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 1 որոշում և հաշվարկվել է 400.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Երևանի ՏԲ –ի կողմից ապօրինի ծառահատման 1 դեպքի համար կայացվել է 50.0 հազ. դր. գումարի վարչական տուգանքի 1 որոշում և հաշվարկվել է 80.0 հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ`
Վայոց ձորի ՏԲ-ի աշխատակիցների կողմից արձանագրվել է ապօրինի որսի մեկ դեպք: Կիրառված վարչական գումարը կազմում է 50.0հազ.դր., շրջակա միջավայրին պատճառված վնասի հատուցման գումարը կազմում է 20.0հազ. դրամ:
Արարատի ՏԲ-ի աշխատակիցների կողմից հայտնաբերվել է ապօրինի ձկնորսության 1 դեպք: Արդյունքում 1 ֆիզիկական անձ տուգանվել է 30.0հազ. դր.գումարի չափով: Առգրավվել է 120մ2 ձկնորսական ցանց:
ՀՀ ոստիկանության Սևանի բաժնի կողմից բռնագրաված և Գեղարքունիքի ՏԲ հանձնված ապօրինի որսված 7.2կգ խեցգետինը կենդանի վիճակում բաց է թողնվել Սևանա լիճ:
Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ`
Շիրակի ՏԲ-ի կողմից 3 կազմակերպությունում իրականացված ստուգման արդյունքում կայացվել է 350.0հազ.դր ընդհանուր գումարի 3 վարչական տուգանքի որոշում:
Կոտայքի ՏԲ կողմից 3 կազմակերպություններում իրականացված ստուգման արդյունքում կայացվել է 300.0հազ.դր գումարի 3 վարչական տուգանքի որոշում:
Ջրերի պահպանության ոլորտ`
Արագածոտնի ՏԲ կողմից 1 կազմակերպության նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Արարատի ՏԲ կողմից 2 կազմակերպության նկատմամբ կայացվել է 300.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:
Հողերի պահպանության ոլորտում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 100.0հազ. դր. գումարի 1 վարչական որոշում և հաշվարկվել է 130.0հազ. դր. գումարի շրջակա միջավայրին պատճառած վնաս:
Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն
Շիրակի ՏԲ-ի կողմից 1 կազմակերպությունում կայացվել է 100.0հազ,դր գումարի 1 վարչական որոշում:
Թափոնները սահմանված կարգի խախտմամբ տեղադրում`
Շիրակի ՏԲ-ի կողմից 1 կազմակերպությունում կայացվել է 100.0հազ.դր գումարի 1 վարչական որոշում:
Եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար ՄՎԲ –ի և ԿՀԹՎՆ վերահսկողության բաժնի կողմից 2 կազմակերպություններում իրականացված համատեղ ստուգման արդյունքում կայացվել է 100.0հազ.դրամ ընդհանուր գումարի 2 վարչական տուգանքի որոշում:
Գեղարքունիքի ՏԲ-ի կողմից 3 կազմակերպություններում կայացվել է 150.0հազ.դր. ընդհանուր գումարի 3 վարչական տուգանքի որոշում:
Կոտայքի ՏԲ-ի կողմից 1 կազմակերպությունում կայացվել է 100.0հազ.դր գումարի 1 վարչական տուգանքի որոշում:
Ընդհանուր առմամբ ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ. բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 2.57մլն.դր:
Հոկտեմբեր 18, 2010
