

Police.am
Հոկտեմբերի 13-ին, ժամը 21.00-ին Գուգարքի անտառտնտեսության մասնաճյուղից ստացվել էր անտառախախտման արձանագրություն, որ անտառտնտեսության Վահագնի գյուղի անտառպետության թիվ 7 պահաբաժնում անտառտնտեսության աշխատակիցների կատարած ստուգմամբ, հայտնաբերվել է անհայտ անձի կողմից ապօրինի հատված 101 հատ տարբեր տեսակի և տրամաչափի ծառերի կոճղեր:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 15-ին պարզվել է, որ ս/թ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին 1979 թ. ծնված Նվեր Ա.-ն, 1989 թ. ծնված Բաբկեն Ա.-ն և 1989 թ. ծնված Արտակ Ղ.-ն, նշված պահաբաժնից, բենզասղոցի գործադրմամբ, օրական հատել են 2-ից 3 ծառ: Փայտանյութի մի մասը Նվեր Ա.-ն վաճառել է, մյուս մասը` թողել անտառում:
Երեքն էլ ստորագրությամբ բաց են թողնվել:
Կատարվում է նախաքննություն:
Հոկտեմբեր 21, 2010
