

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը 2024 թվականին Ընդերքօգտագործման և ընդերքի պահպանության ոլորտում իրականացրել է 87 ստուգում, արձանագրել է 690 խախտում, կայացրել է 206 վարչական տույժի որոշում, նշանակել 32,040,000 դրամի տուգանք։ Հաշվարկվել է 3,583,739,397 դրամի շրջակա միջավայրին պատճառված վնաս։
Հայտնաբերվել է 144 ապօրինի ընդերքօգտագործման և արդյունահանված ծավալները թաքցնելու դեպք, 4,630,663.3խմ հայտնաբերված ապօրինի հանքանյութի ծավալ, 1,691,540,200դր. պետությանը պատճառված վնաս (միայն 43 դեպքով)։
Փետրվար 27, 2025 at 12:42