ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղարը Երևանում հանդիպել է քաղհասարակության ներկայացուցիչներին

ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղարը Երևանում հանդիպել է քաղհասարակության ներկայացուցիչներին

ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերի ՀՀ այցի շրջանակում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի է ունեցել հանդիպում շրջակա միջավայրի պահպանության հարցերով զբաղվող անհատների, բնապահպանական, հասարակական կազմակերպությունների և նախաձեռնող խմբերի ներկայացուցիչների հետ։

Հանդիպման ընթացքում կոնվենցիայի գործադիր քարտուղարը ներկայացրել է COP17-ի կազմակերպման վերաբերյալ քարտուղարության պատկերացումները, անելիքները և այդ ամենին քաղհասարակության ներկայացուցիչների մասնակցության ձևաչափերը։

Քննարկվել են Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի շրջանակում ձեռնարկվող միջոցառումները, ինչպես նաև ազգային և միջազգային մակարդակներում բնապահպանական քաղաքականության և գործողությունների նոր հնարավորությունները։ Աստրիդ Շոմեյքերը շեշտել է, որ կենսաբազմազանության պահպանման խնդիրները պահանջում են համատեղ ջանքեր, և կարևոր է տարբեր շահագրգիռ կողմերի համագործակցությունը։ Նա ընդգծել է, որ բնապահպանական կազմակերպությունների ու հասարակական նախաձեռնությունների ներդրումը COP17-ի շրջանակում  կարող է ծառայել որպես խթան նոր գաղափարների ու լուծումների համար։

Հանդիպման ընթացքում ելույթով հանդես է եկել նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, ով շնորհակալություն է հայտնել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին բնապահպանական խնդիրները մշտապես ուշադրության կենտրոնում պահելու և արդյունավետ համագործակցության համար։

Բնապահպանական, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները խոսել են իրենց կողմից իրականացվող ծրագրերից և նախագծերից և հարցուպատասխան ունեցել համաժողովին իրենց մասնակցության և ներգրավվածության վերաբերյալ։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։

Մարտ 10, 2025 at 12:37


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր