

2025թ․ հուլիսի 17-ին Կապան-Քաջարան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտոպատահարի արդյունքում բեռնատարի կցորդի առանձնանալու և մասամբ Ողջի գետում հայտնվելու հետևանքով տեղի էր ունեցել մազութի արտահոսք։ Այս մասին հայտնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները դեպքի վայրում իրականացրել են ջրի և հողի նմուշառումներ։ Լաբորատոր հետազոտությունների նախնական արդյունքների համաձայն՝ մազութը շրջակա միջավայրին էական վնաս չի պատճառել՝ պայմանավորված իր ֆիզիկական կառուցվածքով․ մազութն ունի բարձր մածուցիկության և կարծրացման հատկություններ, այն չի լուծվում ջրում և դժվարությամբ է ներծծվում հողում։
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ իրականացվում են արտահոսած մազութի մաքրման աշխատանքներ, որոնց ավարտից հետո կկատարվեն կրկնակի նմուշառումներ։
Հուլիս 17, 2025 at 13:56
