

Սույն թվականի հոկտեմբերի 30-ին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) բազմաշահառու խմբի հերթական նիստը: Նիստին մասնակցել է նաև ԱՃԹՆ քաղաքացիական հասարակության խմբակցության անդամ, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը։
ՀՀ կառավարության պաշտոնական էջը հայտնում է, որ փոխվարչապետին են ներկայացվել մի շարք օրակարգային հարցեր, այդ թվում՝ հանքարդյունաբերության ռազմավարության միջոցառումների իրականացման ու ոլորտի ավելի արդյունավետ և թափանցիկ կառավարման ուղղությամբ տարվող աշխատանքները, ինչպես նաև ԱՃԹՆ Ստանդարտի ներդրման ընթացքի բարելավման հարցը:
Քննարկվել են նաև բազմաշահառու խմբի քաղաքացիական խմբակցության կողմից ներկայացված մի շարք հարցեր, որոնց շուրջ ծավալվել են կառուցողական քննարկումներ:
Նիստի ընթացքում hատուկ անդրադարձ է կատարվել Երևանում անցկացվելիք ԱՃԹՆ միջազգային խորհրդի առաջիկա նիստին ևս:
Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության պաշտոնական էջը։
Հոկտեմբեր 31, 2025 at 11:49
