ՀՀ կառավարության պաշտոնական կայք
ՀՀ կառավարությունը նոյեմերի 18-ի նիսում հավանություն է տվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին։ Ըստ այդմ՝ նախատեսվում է խստացնել պատասխանատվությունն ապօրինի որսորդությամբ, այդ թվում՝ ձկնորսությամբ զբաղվելու համար։
Քննարկելով ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Վարդան Այվազյանի և Մարտին Սարգսյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, գործադիրը դեմ է արտահայտվել ներկայացված նախագծի ընդունմանը, հավանություն տվել այդ առթիվ կառավարության եզրակացության նախագծին։
Նոյեմբեր 19, 2010
