Police.am
Նոյեմբերի 19-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողները Վանաձորի Առափնյա փողոցի թիվ 3 հասցեից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Վազգեն Ն.-ին` նրա վարած «ԶԻԼ-1306» մակնիշի ավտոմեքենայով, որը բեռնված էր փայտով:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նոյեմբերի 18-ին նա «Հայանտառ» ՊՈԱԿ Դսեղ գյուղի անտառտնտեսության տարածքից ապօրինի հատել է 5 խմ փայտանյութ:
Կատարվում է հետաքննություն:
Նոյեմբեր 22, 2010
