ԲՊՏ-Ի ԿՈՂՄԻՑ ԿԻՐԱՌՎԱԾ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՊԵՏ. ԲՅՈՒՋԵ Է ՄՈՒՏՔԱԳՐՎԵԼ 7,76 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ

ՀՀ բնապահպանության նախարարության մամլո ծառայություն

ՀՀ բնապահպանության նախարարության Բնապահպանական պետական տեսչության կողմից 29.11.10-10.12.10.թթ ընկած ժամանակահատվածում ավարտվել են ստուգումները 47 կազմակերպություններում:

Ստուգումների, կենսառեսուրսների ապօրինի օգտագործման, հողերի տեղափոխման, թափոնների տեղադրման նկատմամբ շրջայցերի ընթացքում հայտնաբերված, ինչպես նաև տարածքային բաժինների վարույթին հանձնված գործերի վերաբերյալ ԲՊՏ կողմից կայացվել է 4.15մլն.դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի 48 որոշում և հաշվարկվել է 6.8մլն.դր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս:

Տրվել է հայտնաբերված խախտումների վերացման պարտադիր կատարման 11 հանձնարարական:

Մասնավորապես`
Մթնոլորտային օդի պահպանության ոլորտում`
Երևանի ՏԲ կողմից 4 կազմակերպություններում իրականացված ստուգումների արդյունքում կայացվել է ընդհանուր 450.0հազ.դր գումարի 4 վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 120.1 հազ.դր շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մթնոլորտի վերահսկողության բաժնի կողմից 3 կազմակերպություններում իրականացված ստուգումների արդյունքում կայացվել է ընդհանուր 250.0հազ.դր գումարի 3 վարչական տուգանքի որոշում:

Արարատի ՏԲ կողմից կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Շիրակի ՏԲ կողմից 2 կազմակերպություններում կայացվել է ընդհանուր 200.0հազ.դր գումարի 2 վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 42.0 հազ.դր շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ջրերի պահպանության ոլորտ
Երևանի ՏԲ կողմից «Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ում իրականացված ստուգումների արդյունքում կայացվել է 150.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 2.82մլն.դր շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արարատի ՏԲ կողմից 4 կազմակերպություններում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտումների համար կայացվել է 500.0հազ.դր գումարի վարչական տուգանքի 4 որոշում:
Ջրերի վերահսկողության բաժնի կողմից 2 կազմակերպություններում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտումների համար կայացվել է 160.0հազ.դր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:

Սյունիքի ՏԲ կողմից «Ագարակի ՊՄԿ» ՓԲԸ մոտ ստուգման արդյունքում կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 836.2 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Լոռու ՏԲ կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման համար 5 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 250.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 5 որոշում և հաշվարկվել է 23.75 հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Սյունիքի ՏԲ կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատումների համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է ընդհանուր 200.0հազ.դր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 1887.5հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Վայոց ձորի աշխատակիցների կողմից Ջերմուկի քաղաքային այգում հայտնաբերված ապօրինի հատված 16 հատ ծառերի համար հաշվարկված բնությանը պատճառված վնասը կազմել է 370.5հազ.դր գումար: Գործը գտնվում է վարչական վարույթում:

Վայոց ձորի ՏԲ կողմից հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 50.84հազ.դր գումարի վնաս:

Կոտայքի ՏԲ վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 2 դեպքի համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 352.5հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Գավառի ոստիկանության բաժնից Գեղարքունիքի ՏԲ հանձնված 15 հատ «Կարաս» տեսակի ձուկ և 14.25 կգ խեցգետին կենդանի վիճակում բաց է թողնվել Սևանա լիճ, ինչպես նաև 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավված է 1 նավակ, 2թի և 2 ձկնորսական ցանց:

Ընդերքի պահպանության ոլորտ

Սյունիքի ՏԲ կողմից հայտնաբերված ընդերքի ապօրինի օգտագործման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 80.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

ԸԵՄՎԲ կողմից 6 կազմակերպություններում իրականացված ստուգումների արդյունքում կայացվել է 500.0 հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 6 որոշում:

Հողերի պահպանության ոլորտ
ԸԵՄՎԲ կողմից կայացվել է 50.0 հազ.դր ր գումարի վարչական տուգանքի որոշում:

Շիրակի ՏԲ կողմից 2 կազմակերպություններում իրականացված ստուգումների արդյունքում կայացվել է ընդհանուր 100.0հազ.դր գումարի 2 վարչական տուգանքի որոշում:

Արագածոտնի ՏԲ կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված հողի բերրի շերտի ապօրինի տեղափոխման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն
Երևանի ՏԲ կողմից իրականացված ստուգման արդյունքում կայացվել է 100.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

ԸԵՄՎԲ կողմից իրականացված ստուգման արդյունքում կայացվել է 100.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

ԿՀԹՎՆ վերահսկողության բաժնի կողմից իրականացված ստուգման արդյունքում կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Թափոնների ոչ ճիշտ տեղադրման համար
ԿՀԹՎՆ վերահսկողության բաժնի կողմից «Բյուրակն» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում կայացվել է 150.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 92.0հազ.դր գումարիշրջակա միջավայրին հասցված վնաս:

Եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար
Ջրերի վերահսկողության բաժնի կողմից կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

ԸԵՄՎԲ կողմից կայացվել է 50.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
ԿՀԹՎՆ վերահսկողության բաժնի կողմից կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Արմավիրի ՏԲ կողմից կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Ընդհանուր առմամբ ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ. բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 7.76մլն.դր:

Դեկտեմբեր 14, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր