ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻՆ ՊԱՏՃԱՌՎԵԼ Է 315.0 ՀԱԶԱՐ ԴՐԱՄԻ ՎՆԱՍ

ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն

Բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 13.12.10-17.12.10.թթ ընկած ժամանակահատվածում ավարտվել են ստուգումները 14 կազմակերպություններում: Ստուգումներն ընթացքի մեջ են 20 կազմակերպություններում:

Ստուգումների, կենսառեսուրսների ապօրինի օգտագործման, հողերի տեղափոխման, թափոնների տեղադրման նկատմամբ շրջայցերի ընթացքում հայտնաբերված, ինչպես նաև տարածքային բաժինների վարույթին հանձնված գործերի վերաբերյալ ԲՊՏ կողմից կայացվել է 1.06մլն.դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի 14 որոշում և հաշվարկվել է 315.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս:
Մասնավորապես Լոռու ՏԲ կողմից ապօրինի անտառհատման համար կայացվել է 200.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 315.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Դիլիջան ԱՊ-ին հարող տարածքում` Հաղարծին և Թեղուտ գյուղերի վերին սարերի խոտհարկերում հրդեհ էր բռնկվել անհայտ պատճառով: Դիլիջան ԱՊ-ի Հաղարծին տեղամասի աշխատակիցները 30 հոգով, երեք օր շարունակ հերթափոխով իրականացնում են հրդեհամարման աշխատանքներ, չնայած ուժեղ քամու առկայությանը աշխատակիցներին հաջողվել է մարել հրդեհը, չթողնելով այն հասնի ազգային պարկի անտառներին:

Գավառի ոստիկանության բաժնից Գեղարքունիքի ՏԲ վարույթին հանձնված ապօրինի որսի գործով 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է ընդհանուր 60.0հազ.դր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:

Դեկտեմբեր 20, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր