

Aysor.am
2011 թվականին Հայաստանում մեկնարկելու է երկրի տարածքում առկա թունաքիմիկատների գերեզմանոցների վնասազերծման ծրագիրը: Հունվարի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
«Արդեն ստորագրված է համապատասխան փաստաթուղթ լեհական «Էկոտեխ» ընկերության և ՀՀ Արտակարգ Իրավիճակների նախարարության միջև, և մենք այս տարվանից ձեռնարկում ենք վնասազերծման գործընթացը, որը միայն Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցին չի վերաբերելու: Մենք ունենք թունաքիմիկատների վտանգավոր այլ գերեզմանոցներ ևս, մասնավորապես` Լոռու մարզում»,- ասաց նա` նշելով, որ ԱԱԽ-ն հետևելու է, որ այդ աշխատանքներն իրականացվեն նախատեսված ժամկետներում:
Հունվար 13, 2011
