

ԷկոԼուր-ՀՀ բնապահպանության նախարարություն
2011 թվականին ՀՀ բնապահպանության նախարարության կողմից իրականացվող աշխատանքների հիմնական ուղղություններն են լինելու`
ՀՀ կառավարության 2011 թվականի գործունեության ծրագրով նախատեսված բնապահպանության ոլորտի գծով գերակա խնդիրների և միջոցառումների, ինչպես նաև 2011 թվականի ընթացքում ՀՀ բնապահպանության նախարարի անմիջական հսկողության ներքո գտնվող, ՀՀ կառավարության կողմից հաստատված կամ հավանության արժանացած ռազմավարական (հայեցակարգային) նշանակության ծրագրերի կամ միջոցառումների կատարման ապահովումը:
2011 թվականի գերակա խնդիրներն են`
1) իրականացվելու է Սևանա լճում էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիայի համալրում ծրագիրը, որի շրջանակներում Սևանա լիճ է բացթողնվելու` 166.7 հազ.հատ Գեղարքունի 5 գրամից ավելի և 200.0 հազ.հատ ամառային իշխանի 3 գրամից ավելի մանրաձուկ` 60.0 մլն.դրամ բյուջետային հատկացումների հաշվին:
2) Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով ջրածածկման ենթակա տարածքներում վնասակար ազդեցության կանխարգելման միջոցառումների իրականացումը, որի շրջանակներում նախատեսվում է 2010 թվականին գնված «Վոթերմաստեր կլասիկ III» տիպի ֆիննական արտադրության ջրածածկ և ճահճացած տարածքներում աշխատելու համար նախատեսված հատուկ հողահան բազմաֆունկցիոնալ էքսկավատորի միջոցով կիրականացվի 125,4մլն դրամի մաքրման աշխատանքներ:
3) 2011 թվականին շարունակվելու է Գեր¬մանիայի զարգացման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող Հարավային Կովկասի (Աշոցքի տարածաշրջան) բնապահպանական դրամաշնորհային ծրագիրը:
2011թ. ներդրումների ընդհանուր ծավալը Ազգային պարկի և ենթակառուցվածքների ուղղությամբ կազմելու է 662,7 մլն.դրամ:
1. Ազգային պարկի գծով (ներդրումների ընդհանուր ծավալը` 149.5 մլն.դրամ)
ՀՀ կառավարության քննարկմանն ու հաստատմանն է ներկայացվելու «Արփի լիճ» ազգային պարկի կառավարման պլանը:
2010թ. ավարտվել են պարկի գլխավոր մասնաշենքի, հյուրատան, ավտոտնակների, պահակատան և այցելուների կենտրոնի արտաքին կառուցապատման աշխատանքները:
2011թ կիրականացվեն շենքերի և շինությունների ներքին հարդարման և բարեկարգման աշխատանքները, կահավորումը, սարքավորումներով ապահովվումը, ազգային պարկի անձնակազմի դասնընթացների կազմակերպումը, տեղեկատվական և ԱԼԱՊ-ի պաշտոնական բացման արարողության կազմակերպումը:
2. Պահպանման գոտու համայնքների զարգացման գծով (ներդրումների ընդհանուր ծավալը` 513.2 մլն.դրամ)
Պահպանվող տարածքների ստեղծման ծրագրի հիմնական և կարևոր բաղադրիչ հանդիսացող ազգային պարկի պահպանման գոտու համայնքային զարգացման ծրագիրը նախատեսվում է ամբողջությամբ իրագործել 2011թվականին, կիրականացվեն փոքր ծրագրեր 5 համայնքներում` 71.8մլն դրամ արժողությամբ, ինչպես նաև տեղական անասնաբուծության և մսի մշակման բարելավում 300մլն արժողությամբ, 14 համայնքներում խմելու ջրի մատակարարման համակարգերի բարելավում 106 մլն արժողությամբ, և մեղվապահության զարգացում 35 մլն արժողությամբ:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների իրականացում`
2011 թվականին ՀՀ կառավարության քննարկմանը պետք է ներկայացվեն իրավական ակտերի ներքոհիշյալ նախագծերը`
• «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ,
• Հայաստանի Հանրապետության տարածքում տեխնածին աղտոտված հողերի մոնիթորինգի իրականացման մեթոդաբանությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ,
• «Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանության, վերարտադրման և օգտագործման միջոցառումների 2012 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծ:
2011 թվականի ընթացքում ՀՀ բնապահպանության նախարարի անմիջական հսկողության ներքո են գտնվելու`
1) համայնքների սոցիալտնտեսական զարգացմանը նպաստող մի շարք բնապահպանական ծրագրեր, մասնավորապես`
• Կենսոլորտային տարածքի ստեղծում Հարավային Հայաստանում` Գերմանիայի KfW բանկի աջակցությամբ համայնքային զարգացմանը խթանելու նպատակով նախատեսվում է, «Շիկահող» պետական արգելոցը որպես միջուկ օգտագործելով, ստեղծել բնության հատուկ պահպանվող նոր տարածք` կենսոլորտային պահպանավայրի կարգավիճակով:
Պահպանավայրի տարածքի 5 բնակավայրեր` Սրաշեն, Շիկահող, Ճակատեն, Ծավ, Ներքին Հանդ, կունենան համայնքային զարգացման իրենց ծրագրերը, 2011-2015թթ. ընթացքում ծրագրի ընդհանուր 4մլն. եվրո գումարից շուրջ 1 մլն եվրոյի ծրագրային աջակցություն կստանան, որը նպատակաուղղված կլինի անհատական տնտեսությունների եկամտի ավելացմանը, բնամթերքի իրացմանը, համայնքային եկամուտների մուտքերի մեծացմանը:
2) Կիոտոյի արձանագրության մաքուր զարգացման մեխանիզմի (ՄԶՄ) շրջանակներում Լիազորված ազգային մարմնի` ՀՀ բնապահպանության նախարարության կողմից 2011 թվականի համար նախատեսված են հետևյալ գործողությունների իրականացումը`
• ակնկալվում է Լիազորված ազգային մարմնի կողմից (ԼԱՄ) հաստատված 6 նախագծերի գրանցումը ՄԶՄ Գործադիր խորհրդի կողմից:
• ՄԶՄ Գործադիր խորհրդի կողմից հաստատված նախագծերի իրականացման խոչընդոտների վերլուծություն և աջակցություն դրանց սահուն ընթացքը ապահովելու համար,
• ՀՀ կառավարության 2006թ. հուլիսի 13-ի թիվ 974-Ն որոշման մեջ լրացում կատարելու միջոցով նախատեսվում է հստակեցնել ՄԶՄ նախագծերի քննության և հաստատման ընթացակարգերը և պատրաստել տեղեկատվական ձեռնարկներ:
3) Ներդնել ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման և մաքուր զարգացման մեխանիզմի (ՄԶՄ) նախագծերի շարժի էլեկտրոնային համակարգ` կատարելագործելու գործող համակարգերը, ապահովելով առավելագույն թափանցիկություն և արդյունավետություն: Շարունակվելու է մթնոլորտի պահպանության, մասնավորապես արտանետումների նորմավորման էլեկտրոնային համակարգի զարգացումը (ընդլայնումը), ծրագրավորվող տարում նախատեսվում է զգալիորեն գերազանցել էլեկտրոնային տարբերակով տրամադրվող թույլտվությունների 2010թվականի մակարդակը (42.8 տոկոս):
4) Կշարունակվեն կատարելագործվել կենդանիների արտահանման ընթացակարգերը, որով նպաստավոր պայմաններ կստեղծվեն Հայաստանում աճեցված ձկնատեսակների արտահանման ծավալների ավելացման համար:
5) Կուժեղացվի վերահսկողությունը Արարատյան դաշտավայրում uտորերկրյա ջրային ռեuուրuների արդյունավետ օգտագործման նկատմամբ:
6) Կավարտվի «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին», «Բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ինքնահսկում իրականացնելու մասին», «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի մշակման և ընդունման գործընթացը:
7) կշարունակվի ՀՀ կառավարության կողմից հաստատված «Մաքուր հայրենիք» ազգային ծրագրի իրականացումը, որի շրջանակներում կիրականացվեն տարածքների մաքրման ու բարեկարգման, ծառատունկի և այլ աշխատանքներ:
Պետբյուջեով նախատեսվող միջոցառումներ: ՀՀ 2011 թվականի պետական բյուջեով (առանց նպատակային դրամաշնորհային ծրագրի շրջանակնե¬րում ստացվող միջոցների և պետական կառավարման ապարատի պահպանման ծախսերի) նպատակային ծրագրերի իրականացման համար նախատեսվել է 918.5 մլն դրամ գումար հատկացումներ, որոնք ուղղվելու են ընթացիկ ծախսերի գծով հետևյալ հիշատակման արժանի ծրագրերի իրականացմանը`
1. Շարունակվելու են Սևանա լճում և նրա ջրհավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառման աշխատանքները (ֆինանսավորման ծավալը 7.5 մլն. դրամ),
2. Բնության հատուկ պահպանվող տարածքների գործունեությունն ապահովելու համար նախատեսվում է 491.1 մլն.դրամ: Վերոգրյալ հատկացումների շրջանակներում «Սևան», «Դիլիջան», «Արևիկ» և «Արփի լիճ» ազգային պարկերում, «Խոսրովի անտառ» և «Շիկահող» պետական արգելոցներում, «Սոսու» ու «Զանգեզուր պուրակ» արգելավայրերում, ինչպես նաև «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրինության ներքո գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքներում կատարվելու են բնական էկոհամակարգերի, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, գենոֆոնդի, բնության ժառանգության գիտական ուսումնասիրության, պահպանության, վերականգնման, վերարտադրության, հաշվառման, գույքագրման դիտանցի ապահովման, ինչպես նաև տնկարկների պահպանության և պաշտպանության աշխատանքներ:
3. 15.0 մլն.դրամ բյուջետային հատկացումների հաշվին իրականացվելու են «Սևանա լճի շրջակայքում նոր անտառաշերտի հիմնման ծառայություններ» ծրագրի մշակման աշխատանքները:
4. Հանրապետության ջրային օբյեկտների և օդային ավազանի աղտոտվածության վիճակի մոնիթորինգի իրականացման ծրագրի շրջանակներում հատկացվել է 112.3 մլն.դրամ: «Շրջակա բնական միջավայրի մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվելու է հետևյալ մոնիթորինգային աշխատանքները`
• ՀՀ 6 ջրավազանների 14 գետավազանների մինչև 380 դիտակետերում ջրի որակի տվյալներ ` 97-101 աղտոտիչների վերաբերյալ` 39974 ցուցանիշի ստացում,
• մթնոլորտային օդի մոնիտորինգ 7 քաղաքներում 15 դիտակետերում աղտոտվածության դիտարկումներ` 40 աղտոտիչների վերաբերյալ, պասիվ նմուշառում` 511,400 ցուցանիշի ստացում,
• Արաքս գետի աղտոտվածության հայ-իրանական համատեղ մոնիտորիգի իրականացում` 2376 ցուցանիշի ստացում,
• Ծաղկաձորում շրջակա միջավայրի մոնիտորինգի գծով` 143525 ցուցանիշի ստացում,
• «Եվրոպայում մեծ հեռավորությունների վրա անդրսահմանային աղտոտիչների տարածման դիտարկումների և գնահատման համատեղ (EMEP) ծրագրի » շրջանակներում Հայաստանում օդի անդրսահմանային աղտոտման մոնիտորինգի իրականացում` 23932 ցուցանիշի ստացում:
5. ՀՀ տարածքի ստորերկրյա քաղցրահամ ջրերի հիդրոերկրաբանական մոնիտորինգի վարման աշխատանքների իրականացման համար հատկացվել է 18.1 մլն.դրամ: Բյուջետային հատկացումների հաշվին իրականացվելու են հիդրոերկրաբանական մոնիթորինգի վարման աշխատանքներ Ախուրյանի, Սևան-Հրազդանի, Արարատյան, Հյուսիսային, Հարավային ավազանային կառավարման տարածքների սահմաններում: Իրականացվելու են ստորերկրյա ջրերի մակարդակի, ծախսի, ջերմաստիճանի չափումները և ջրերի քիմիական կազմի որոշման ուսումնասիրություններ:
6. Թափոնների ուսումնասիրության ծառայություններ ծրագրի շրջանակներում 10.3 մլն.դրամ բյուջետային հատկացումների հաշվին «Թափոնների ուuումնաuիրության կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության կողմից իրականացվելու է թափոնների գոյացման, վերամշակման ու oգտահանման oբյեկտների և հեռացման վայրերի գծով ուuումնաuիրությունների իրականացում, ինչպեu նաեւ թափոնների oգտագործման ու վնաuազերծման uակավաթափոն և անթափոն տեխնոլոգիաների մաuին տվյալների հավաքում ու վերլուծություն:
ՀՀ բնապահպանության նախարարությունը Հյուսիսատլանտյան Դաշինքի /ՆԱՏՕ/ և Բռնոյի /Չեխիայի Հանրապետություն/ Մազարիկի Համալսարանի հետ համատեղ իրականացնում է «Հայաստանի Հանրապետությունում ժամկետանց թունաքիմիկատների հաշվառում, մոնիթորինգ և վերլուծություն` դրանց էկոլոգիապես անվտանգ հեռացման նպատակով» ծրագիրը, որի շրջանակներում կտրամադրվեն նորագույն լաբորատոր սարքավորումներ, մասնավորապես` մասս դետեկտորով գազային քրոմատագրիչ: Արդյունքում կստեղծվի համապատասխան սարքավորումներով համալրված լաբորատորիա` շրջակա միջավայրի օբյեկտներում և կենսամիջավայրում կայուն օրգանական աղտոտիչների պարունակության անալիտիկ հետազոտությունների և փաստացի մակարդակների ուսումնասիրման նպատակով:
ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման կազմակերպության /UNIDO/ հետ համատեղ իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում պոլիքլորացված բիֆենիլներ և այլ կայուն օրգանական աղտոտիչներ /ԿՕԱ/ պարունակող թափոնների էկոլոգիապես կայուն կառավարում, տեխնիկական աջակցություն ԿՕԱ-ների համար» ծրագրի շրջանակներում ՀՀ բնապահպանության նախարարությանը տրամադրվել է L2000DX անալիզարար` տրանսֆորմատորային յուղերի 2000 նմուշներում պոլիքլորացված բիֆենիլներ որոշելու նպատակով:
Այս աշխատանքներն անվճար կատարում է «Թափոնների ուսումնասիրության կենտրոն» ՊՈԱԿ-ը, որի կողմից արդեն իսկ հետազոտվել է 650 յուղի նմուշ:
Ներկայումս տրանսֆորմատորային յուղերի նմուշների հետազոտման խնդրանքով դիմել է «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ծրագիրը, որի շրջանակներում իրականացվում է պոմպակայանների վերականգնման աշխատանքներ:
7. «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի համաձայն բնապահպանական ծրագրերի իրականացման համար ՀՀ համայնքներին տրամադրվող սուբվենցիաների ընդհանուր գումարը 2011 բյուջեով կազմելու է 165.7 մլն.դրամ, այդ թվում` բնապահպանական ծրագրերի իրականացման համար սուբվենցիաներ կտրամադրվեն Հայաստանի Հանրապետության 11 համայնքների (ք.Երևան, ք.Ալավերդի, ք.Աղթալա, գ.Օձուն, գ. Աքոր, գ. Հաղպատ, գ.Հագվի, ք.Ծաղկաձոր, ք.Չարենցավան, ք.Մեծամոր, գ.Մեղրաձոր):
Ընդհանուր առմամբ ՀՀ 2011 թվականի պետական բյուջեով ՀՀ բնապահպանության նախարարության հատկացումների ընդհանուր ծավալը կազմելու է 2518.9 մլն.դրամ:
Միջազգային համագործակցություն
1. 2011 թվականին շարունակվելու է բնապահպանական ոլորտում համագործակցությունը գլոբալ և տարածաշրջանային միջազգային կառույցների` Համաշխարհային Բանկի, ԱՄՆ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագիր-UNEP, ՄԱԿ-ի զարգացման ծրագիր-UNDP, ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողով-UNECE, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն–ՏՀԶԿ/OECD, ԵԱՀԿ, Եվրամիություն, Տարածաշրջանային բնապահպանական կենտրոն, Գլոբալ բնապահպանական հիմնադրամ, և այլն, օտարերկրյա պետությունների հետ, ինչպես նաև միջազգային կոնվենցիաների և նախաձեռնությունների շրջանակներում:
2. Շարունակվելու է Եվրոպական հարևանության քաղաքականության Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2009-2011 թվականների միջոցառումների գծով 2011 թվականին նախատեսված միջոցառումների իրականացումը, ինչպես նաև ձեռնարկվելու են քայլեր ՀՀ-ԵՄ միջև ասոցացման համաձայնագրի մշակման ուղղությամբ:
3. ՀՀ բնապահպանության նախարարության ներքո 2011 թվականի ընթացքում միջազգային դոնոր կազմակերպությունների աջակցությամբ իրականացվելու են մեկ տասնյակից ավելի ազգային և տարածաշրջանային բնապահպանական ծրագրեր, այդ թվում`
Ա. Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի (ԳԷՀ) կողմից ֆինանսավորվող ծրագրեր.
1. շարնակվելու են 4 ծրագրեր ԳԷՀ-4-ի շրջանակներում, 2.2 մլն դոլար ընդհանուր գումարով,
2. ԳԷՀ-5-ում մինչև 2015 թ.-ը պլանավորվում է շուրջ 10 մլն դոլար ֆինանսավորման ծավալով ծրագրերի իրականացում, 2011թ. մշակվելիք «Ազգային պորտֆելիո» փաստաթղթի շրջանակներում:
Բ. Նոր նախաձեռնություն: Պլանավորվում է հոլանդական լիցենզավորված կազմակերպության և Համաշխարհային Բանկի միջոցով իրականացնել «Արտանետումների չօգտագործված քանակների գնահատման և լիցենզավորման ծրագիր», որը հնարավորություն կտա ապահովել միջազգային դրամաշնորհային ներդրում բնապահպանության ոլորտում:
Հունվար 31, 2011
