

ԷկոԼուր
Մինչ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունում լռվել են «GeoProMining Gold» ընկերության խախտումների վերաբերյալ նյութերը, ՀՀ կառավարությունը փետրվարի 3-ին փոխեց Սոթք համայնքի 624.9 հեկտար հողերի կատեգորիան` այդ նույն ընկերության կողմից ոսկու արդյունահանման համար։ Ընկերության խախտումները հայտնաբերել էր Վերահսկիչ պալատը:
Հիշեցնենք, որ Սոտքում ոսկու արդյունահանման արտոնագիրը պատկանում է «GeoProMining Gold» ընկերությանը: ՀՀ Վերահսկիչ պալատը հանդես եկավ առաջարկությամբ զրկել ընկերությանը արտոնագրից հարկերի չվճարման, ոսկու հափշտակման եւ այլնի համար: Ներկայումս Վերահսկիչ պալատի կողմից ուսումնասիրված նյութերը փոխանցվել են ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն, որը այս գործում հանդես է գալիս որպես ուղղակի շահագրգիռ կողմ:
Փետրվար 04, 2011
