ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՆԴԵՔՍԸ

ԷկոԼուր-Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոն

Բնապահպանական գործունեության համաշխարհային ինդեքսի համաձայն` Հայաստանը զբաղեցրել է 76-րդ տեղը: Ինդեքսը կազմված է  ԱՄՆ Ելի եւ Կոլումբիայի համալսարանների գիտնականների կողմից: 163 երկրների շարքում Իսլանդիան, Շվեյցարիան ամենաբարձր ցուցանիշն ունեն: Կոստա-Ռիկան, որտեղ իրականացվում է էկոտուրիզմի խթանման եւ խրախուսման եւ տեղի կենսաբազմամազանության  պաշտպանության ծրագիր, զբաղեցնում է 3-րդ տեղը: Բնապահպանական գործունեության ամենավատ ինդեքսը պատկանում է Արաբական Միացյալ Էմիրություններին եւ Նիգերիային:

Բնապահպանական գործունեության համաշխարհային ինդեքսը 163 երկրներին վարկանշում է ըստ 25 ցուցանիշների, որոնցով  որոշվում են էկոլոգիական համաշխարհային ցուցանիշները:

Մարտ 11, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր