

ԷկոԼուր
ՀՀ կառավարության մայիսի 5-ի որոշմամբ ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի (ՀՀԱՎԶՀ) կողմից իրականացվելիք «Երևանի անտառտնտեսության Էրեբունու անտառպետության 51 հա տարածքի անտառապատման աշխատանքներ» ծրագրով ոռոգման համակարգի ստեղծման և ցանկապատման աշխատանքները ֆինանսավորելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացվել է 59 միլիոն դրամ։ Կիսաանապատային գոտու անբարենպաստ պայմաններում ոռոգման համակարգի ստեղծման և ցանկապատման միջոցով կանտառապատվի 20 հեկտար տարածք, ինչը կնպաստի բնակլիմայական սանիտարահիգիենիկ և ռեկրեատիվ պայմանների բարելավմանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը:
Նշենք, որ սույն թվականի փետրվարի 23-ին ՀՀ կառավարությունում տեղի ունեցած ՀՀԱՎԶՀ-ի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստի ընթացքում հիմնադրամի գործադիր տնօրեն Վլադիմիր Մովսիսյանը նշեց, որ մնացած 31 հա տարածքը անտառապատվելու է 2012թ.:
Մայիս 05, 2011 at 15:16
