Կարեն Կարապետյանն անդրադարձել է Երեւանի աղբահանության եւ կանաչապատման խնդիրներին

Կարեն Կարապետյանն անդրադարձել է Երեւանի աղբահանության եւ կանաչապատման խնդիրներին

ԷկոԼուր

Մայիսի 23-ին Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ անդրադառնալով մայրաքաղաքի աղբահանության կազմակերպման խնդրին` քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է օպերատորների մրցույթ հայտարարելու նպատակով պատրաստել մրցութային փաստաթղթեր: Հանձնարարվել է ներկայացնել նաև առաջարկություններ աղբամանների անհրաժեշտ քանակի ու տեսքի վերաբերյալ:  Քաղաքապետը շեշտել է, որ Երևան քաղաքը պետք է ունենա աղբահանության սպասարկման բոլորովին այլ մակարդակ: 

Անդրադառնալով մայրաքաղաքի կանաչապատման խնդիրներին`  Կարեն Կարապետյանը բոլոր վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել կանաչ տարածքների և սիզամարգերի խնամքին: «Այգին, պուրակը պետք է մշակված լինի, խոտը` հնձած: Այս մշակույթը պետք է ներդնենք մայրաքաղաքում»,- շեշտել է քաղաքապետը: Կայացած համատիրություններին քաղաքապետարանի կողմից կտրվեն խոտ հնձող ժամանակակից սարքավորումներ: Այս մասին տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը:

Մայիս 24, 2011 at 12:09


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր