Ապօրինի ծառահատում

Ապօրինի ծառահատում

ԷկոԼուր-Police.am

Հունիսի 19-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Գուգարքի բաժնի և բնապահպանության տեսչության աշխատակիցները ապօրինի անտառահատման դեպքերը կանխելու նպատակով շրջագայություն կատարելու ժամանակ Եղեգնուտ գյուղում, Մ. Ավետիքյանի վարած «ԶԻԼ-131» մակնիշի, առանց պետհամարանիշի ավտոմեքենայում (պատկանելությունը պարզվում է) հայտնաբերել են առանց համապատասխան փաստաթղթերի 9 խմ փայտանյութ և մինչև 1 մ երկարությամբ կոճղեր:

Մ. Ավետիքյանը հայտնել է, որ նշված փայտանյութը հունիսի 18-ին բենզասղոցով հատել է Եղեգնուտի անտառպետության տարածքում:

Փայտանյութն առգրավված է:

Կատարվում է հետաքննություն:

* * *

Հունիսի 20-ին, ժամը 01.30-ին, նշված համատեղ խումբը շրջագայություն կատարելու ժամանակ Փամբակ գյուղում, 1988 թ. ծնված Ապավեն Ք.-ի վարած «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայում, հայտնաբերել է առանց համապատասխան փաստաթղթերի 3 խմ փայտանյութ:

Վարորդը հայտնել է, որ փայտանյութն հունիսի 12-ին բենզասղոցով հատել է Վահագնի անտառպետության տարածքից:

Փայտանյութն առգրավված է:

Կատարվում է հետաքննություն:

Հունիս 21, 2011 at 13:54


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր