ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ

ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ  ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ

«ԷկոԼուր»

«ԷկոԼուր»-ը հրապարակում է Գեղարքունիքի մարզ ՀՀ նախագահի կատարած աշխատանքային այցի մասին նյութերը:

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔՈՒՄ Է
Panorama.am

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի մարզ` սոցիալ-տնտեսական իրավիճակի հետ ծանոթանալու համար: Panorama.am-ի թղթակիցը մարզից հայտնեց, որ  Գեղարքունիքի մարզում նախագահին դիմավորել են մարզպետ Նվեր Պողոսյանը, ՀՀ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, ՀՀ Տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը, ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը, ոստիկանության մարզային վարչության պետ Մանվել Շահինյանը և դատախազ Վահրամ Մարգարյանը:

Գավառ քաղաքի ճանապարհին նախագահը կանգ է առել Լճաշեն համայնքի մոտ, որտեղ դիտել է Սևանա լճի մակարդակի բարձրացման արդյունքում գերծածկվող տարածքը: Տեղում նա քննարկել է առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները:

Ինչպես մեր թղթակիցը նշեց, Գավառ հասնելու ճանապարհին Սերժ Սարգսյանին ցույց է տրվել ափամերձ հատվածներում կառուցված ինքնակամ շինությունները: Իսկ Գեղարքունիքի մարզպետարանում տեղի է ունեցել մարզի սոցիալ տնտեսական խնդիրների վերաբերյալ քննարկում մարզպետ Պողոսյանի հետ:

Նշենք, որ մարզպետը նախագահին զեկուցել է մարզում ընթացող գարնան գյուղատնտեսական նախապատրաստական աշխատանքների ընթացքի վերաբերյալ, այդ թվում` մարզում կարտոֆիլի իրացման հետ կապված խնդիրների մասին: Քննարկվել են նաև մարզային այլ սոցյալ-տնտեսական հարցեր, որոնք պետք է ստանան համապատասխան լուծումներ:

Նախագահը մարզպետին համապատասխան հանձնարարականներ է տվել:

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՄԵՆՔ ՍԵՎԱՆԻ ՀԱՆԴԵՊ ՊԱՐՏՔ ՈՒՆԵՆՔ»
«Հետք»

Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 29-ին աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի մարզում: Նա դիտել է Սևանա լճի մակարդակի բարձրացման արդյունքում ջրածածկվող տարածքները, լճի ափամերձ հատվածներում տեղադրված եւ կառուցված ինքնակամ շինությունները: Կարճատև քննարկում է տեղի ունեցել առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների վերաբերյալ:

Նախագահի մամլո ծառայության փոխանցմամբ` այնուհետեւ Ս. Սարգսյանը Գեղարքունիքի մարզպետարանում մարզի սոցիալ-տնտեսական խնդիրները քննարկել է մարզպետ Նվեր Պողոսյանի հետ: Վերջինս զեկուցել է մարզում ընթացող գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստական ընթացքը, մարզային այլ սոցիալ-տնտեսական հարցեր, իսկ նախագահի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ:

Գեղարքունիքի մարզպետարանում Սերժ Սարգսյանն անցկացրել է Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նիստը, որին մասնակցել են նաեւ բնապահպանության, տրանսպորտի եւ կապի նախարարները:

Բացման խոսքում նախագահը մասնավորապես ասել է. «Ինչպես պայմանավորվել էինք անցյալ տարվա դեկտեմբերին, Սեւանի լճի հիմնահարցերի հանձնաժողովի հերթական նիստը մենք անցկացնում ենք հենց այստեղ` Սեւանի ափին:

Սեւանի` տարիներով, տասնամյակներով կարծրացած, փոխկապակցված խնդիրները մեզանից հետեւողական աշխատանք են պահանջում, եւ կարծում եմ, այստեղ կարեւորն այն է, որ չհուսահատվենք, տեսնենք, դեպի ուր ենք շարժվում, որովհետեւ շատ պարագաներում այս խնդիրները պարզապես արագ լուծումներ չունեն: Մեր աշխատանքի արդյունքը կարող է երեւալ տարիներ հետո: Երբ ասում եմ` չհուսահատվենք եւ չվհատվենք, այստեղ շատ կարեւոր, մշտապես գործող շարժիչ ուժ կա` դա մեր սերն է Սեւանի նկատմամբ ու նաեւ մեր պատասխանատվությունը սերունդների առջեւ: Մենք Սեւանի հանդեպ պարտք ունենք: Սեւանին պետք է վերադարձնենք այն, ինչ երկար տարիներ` սկսած Խորհրդային Միության ժամանակներից, լիուլի վերցրել ենք: Սեւանին պետք է վերադարձնենք նրա առողջությունը, եւ սրանք պարզապես գեղեցիկ խոսքեր չեն: Մեզ համար, իրոք, պարտականություն է, պարտավորություն է, եւ այդ պարտքը պետք է վերադարձնենք նաեւ այն ակնկալիքով, որ Սեւանը պետք է շարունակի ծառայել մեր ժողովրդին ու սերունդներին:

Հանձնաժողովի ստեղծումից հետո անցել է չորս ամիս: Այս ընթացքում մեկ անգամ չէ, որ հանդիպել եմ հանձնաժողովի նախագահի հետ. ամբողջովին տեղյակ եմ կատարված աշխատանքին եւ կարծում եմ, այսօր պատրաստ ենք բաց քննարկել բոլոր հարցերը, խնդիրները:

Սեւանի հետ կապված ծրագրերում մենք փոփոխությունների չենք գնալու: Թեեւ գիտեք, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետ կապված` մենք որոշակի ուղղումներ ենք մտցնում պետական բյուջեում, այնուհանդերձ, Սեւանին առնչվող խնդիրներում լինելու ենք, այո, խնայող, բայց ծրագրերը երբեք չենք դադարեցնելու»:

Վստահություն հայտնելով, որ բազմաթիվ խնդիրներ կարելի է լուծել, երկրի ղեկավարն առաջարկել է քննարկել ցանկացած հարց` սկսած հողահատկացման վատ պրակտիկայից, մինչեւ նախկինում ընդունված որոշումների թղթի վրա մնալու հանգամանքը:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր, Մովսիսյանը ներկայացնելով կատարված եւ իրականացվելիք աշխատանքն, ասել է, որ Հանրապետության նախագահի կողմից դեռեւս անցյալ տարվա դեկտեմբերին տրված բոլոր հանձնարարականները ներառված են հանձնաժողովի աշխատանքային ծրագրերում եւ դրված են գործողության մեջ: Նրա խոսքով` առանձնացվել են 16 կարեւորագույն կետեր, որոնցից 10-ի վերաբերյալ առաջարկություններն արդեն պատրաստ են, իսկ 6-ի վերաբերյալ կներկայացվեն առաջիկայում` սահմանաված ժամանակացույցին համապատասխան: Նշելով, որ ներկայացված առաջարկությունները հանձնաժողովի, համապատասխան նախարարությունների, գերատեսչությունների ու մարզպետարանի համատեղ գործունեության արդյունք են, Վլադիմիր Մովսիսյանն ասել է, որ Սեւանի հետ կապված բարդ ու բազմապիսի խնդիրները պահանջում են լուրջ աշխատանք, համակողմանի ու հավաստի ուսումնասիրություններ:

Նիստի ընթացքում անդրադարձ է եղել ջրածածկվող տարածքների, ինքնակամ շինությունների, անտառային տարածքների, ջրային պաշարների կորստի, ջրի որակի, ձկնային պաշարների վերականգնման, պետական ու տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների գործունությունը համակարգելու հետ կապված խնդիրներին:

Սերժ Սարգսյանը, կարեւորելով կանոնակարգված աշխատանքը, ասել է. «Ներգրավելով բոլոր կարող ուժերին` մենք պետք է կարողանանք պլանավորված, հստակ ու հիմնավորված քայլերով առաջ շարժվել»:

ՍԵՎԱՆԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԸ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԻԶԱԿԵՏՈՒՄ ԵՆ
Գեւորգ Հարությունյան, «Հայոց Աշխարհ»

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հերթական մարզային այցելությամբ Գեղարքունիքի մարզում էր։ Մինչ Գավառ հասնելը նախագահը նախ եղավ Լճաշեն համայնքում, դիտեց Սեւանա լճի մակարդակը բարձրանալու հետեւանքով ջրածածկ տարածքները, ապա եւ լճի ափամերձ հատվածի ինքնակամ շինությունները։

Արդեն Գեղարքունիքի մարզպետարանում նախագահ Ս.Սարգսյանը մարզպետ Նվեր Պողոսյանի հետ առանձնակի քննարկեց մարզի սոցիալ-տնտեսական խնդիրները, լսեց մարզպետի զեկույցը գարնան գյուղատնտեսական նախապատրաստական աշխատանքների ընթացքի եւ տեղական այլ հիմնահարցերի վերաբերյալ։ Համապատասխան հանձնարարականներ տալուց հետո Ս.Սարգսյանը մասնակցեց ՀՀ նախագահին առընթեր «Սեւանա լճի հիմնահարցերի» հանձնաժողովի եւ ոլորտին առնչվող գերատեսչությունների ղեկավարների հետ հանդիպմանը։
  
Գեղարքունիքի մարզպետ ՆՎԵՐ ՊՈՂՈՍՅԱՆԸ, մանրամասնելով նախագահի հետ քննարկման արդյունքները, տեղեկացրեց. «Ֆինանսատնտեսական ճգնաժամը աստիճանաբար սկսում է ներազդել նաեւ մեր մարզի վրա։ Մեր հիմնական պրոբլեմը աշխատատեղերի բացակայությունն է, քանի որ մարզի բնակիչները արդեն արտագնա աշխատանքի մեկնելու հնարավորություն չունեն։ Այս սոցիալական խիստ մտահոգիչ խնդիրը փորձելու ենք լուծել գյուղատնտեսության ոլորտը ակտիվացնելու միջոցով»։

Գեղարքունիքը միակ մարզն է, որ բոլոր գյուղատնտեսական նշանակության հողերը մշակելու համար սուբսիդիա է ստանալու ամեն հեկտարի համար 35 հազար դրամի չափով։ Սա էական խթան է գյուղատնտեսությունը մարզում զարգացնելու համար։ Նախատեսվում է այս տարի կարտոֆիլի, ցորենի ու գարու ցանքատարածքներն ավելացնել մոտ 10 հազար հեկտարով։

Բնապահպանության նախարար ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ էլ վստահեցրեց, որ նախագահի հետ խորհրդակցության արդյունքում նախանշվել են բոլոր համալիր աշխատանքները, որոնք հարկ կլինի կատարել Սեւանա լճի մակարդակը 1900 եւ 1903,5 մետր բարձրացնելուն զուգընթաց. «Առաջին անգամ է, որ Սեւանա լճի հիմնահարցերի նկատմամբ նման համապարփակ մոտեցում է ցուցաբերվում։ Քննարկվել են ե՛ւ բնապահպանական, ե՜ւ ինժեներական ենթակառուցվածքներին առնչվող, ե՜ւ ճանապարհների ու մաքրման կայանների խնդիրները»։
 
Ըստ նախնական հաշվարկների, լճի ճահճացած ու ջրածածկ տարածքները մոտ 300 հեկտար են, որ առաջնահերթ կարգով պետք է մաքրվեն։ Ընթացիկ տարում կմաքրվի եւս 300 հեկտար ափամերձ տարածք։ Իսկ Լճաշեն համայնքի տարածքով անցնող ավտոճանապարհը բարձրացվելու է եւ կատարվելու են համապատասխան ինժեներական ու պաշտպանական միջոցառումներ։ Այս բոլոր աշխատանքները կատարելու համար անհրաժեշտ բյուջետային ֆինանսավորումները ապահովված են։ Մաքրման աշխատանքների համար կտրամադրվի 250 միլիոն, ճանապարհաշինության համար՝ 1,5 միլիարդ դրամ։

Նախագահին առընթեր «Սեւանա լճի հիմնահարցերի» հանձնաժողովի նախագահ ՎԼԱԴԻՄԻՐ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ներկայացրեց իր ղեկավարությամբ իրականացված քառամսյա աշխատանքների արդյունքները. «Մենք մի շարք ուղղություններով առաջարկներ ենք մշակել։ Նախ անհրաժեշտ է վերականգնել Արփա-Սեւան թունելի վնասված 3,1 կիլոմետր երկարության հատվածը։ Սա շատ բարդ աշխատանք է, եւ մենք ծրագրում ենք այն ավարտել հինգ տարվա ընթացքում։ Եթե վերականգնողական այս աշխատանքը չարվի, ապա Կեչուտի ջրամբարից Սեւանը սնելու խնդիրը կբարդանա, տարեկան 280 միլիոն խորանարդ մետր ջուր տեղափոխելու առաջադրանքը չի կատարվի՚։
  
Լճի մակարդակը բարձրանալու է մինչեւ 1903,5 մետր նիշը, եւ ափամաքրման բազմապիսի խնդիրներ են առաջանալու: Ջրածածկ կլինեն շատ կառույցներ, շուրջ 2,700 հեկտար անտառային տարածքներ, 2,1 կիլոմետր երկարության ավտոճանապարհ։ 6,7 կիլոմետրի վրա անհրաժեշտ կլինի իրականացնել ափապաշտպան միջոցառումներ։ Ավելի քան 19 կիլոմետրի վրա կտեղափոխվեն էլեկտրահաղորդման գծերը, եւս 18 կիլոմետր՝ տարբեր ճնշման գազատարներ։
  
«Երկրի նախագահը խիստ կարեւորեց Սեւանի բոլոր հիմնահարցերը լուծելու անհրաժեշտությունն ու հավաստիացրեց, որ ինչքան էլ ֆինանսական իրավիճակը բարդանա, Սեւանը փրկելու միջոցառումների համար հատկացումները կապահովվեն»,- տեղեկացրեց Վ. Մովսիսյանը։
Վերջինս նաեւ արձանագրեց, որ Սեւանա լճում ձկան պաշարները աղետալի վիճակում են. «Անօրինական ձկնորսության հետեւանքով լճի ձկան պաշարները պակասել են ավելի քան 50 անգամ։ Ուստի արդյունագործական ձկնորսությունը կարգավորելու խնդիր է դրված։ Նաեւ անհրաժեշտ աշխատանք պետք է արվի ձկան պաշարները վերարտադրելու համար։
  
Մեր ժողովուրդը երբեւէ սերմացուն չի կերել։ Ինքը սոված է մնացել, երեխային հաց չի տվել, բայց սերմը ցանել է, որ նոր բերք ստանա։ Իսկ այսօր ձկնիկներն են որսվում, ինչը ոչ մի ձկնորսի պատիվ չի բերում։ Եթե հիմա որսը դադարեցվի, ապա երկու տարի հետո տասն անգամ շատ կորսանք, քան այսօր»։

ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ Է ԿԱՏԱՐԵԼ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
ԱՐՄԵՆՊՐԵՍ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 29-ին աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի մարզում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, հանրապետության ղեկավարը դիտել է Սեւանա լճի մակարդակի բարձրացման արդյունքում ջրածածկվող տարածքները, լճի ափամերձ հատվածներում տեղադրված եւ կառուցված ինքնակամ շինությունները: Կարճատեւ քննարկում է տեղի ունեցել առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների վերաբերյալ:

Այնուհետեւ երկրի ղեկավարը Գեղարքունիքի մարզպետարանում մարզի սոցիալ-տնտեսական խնդիրները քննարկել է մարզպետ Նվեր Պողոսյանի հետ:
  
Մարզպետը Նախագահին զեկուցել է մարզում ընթացող գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստական ընթացքը, մարզային այլ սոցիալ-տնտեսական հարցեր: Սերժ Սարգսյանի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ:

Գեղարքունիքի մարզպետարանում Նախագահ Սարգսյանն անցկացրել է Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նիստը, որին մասնակցել են նաեւ բնապահպանության, տրանսպորտի եւ կապի նախարարները:

Հանրապետության Նախագահն իր բացման խոսքում մասնավորապես ասել է. «Ինչպես պայմանավորվել էինք անցյալ տարվա դեկտեմբերին, Սեւանի լճի հիմնահարցերի հանձնաժողովի հերթական նիստը մենք անցկացնում ենք հենց այստեղ` Սեւանի ափին:

Սեւանի` տարիներով, տասնամյակներով կարծրացած, փոխկապակցված խնդիրները մեզանից հետեւողական աշխատանք են պահանջում, եւ կարծում եմ, այստեղ կարեւորն այն է, որ չհուսահատվենք, տեսնենք, դեպի ուր ենք շարժվում, որովհետեւ շատ պարագաներում այս խնդիրները պարզապես արագ լուծումներ չունեն: Մեր աշխատանքի արդյունքը կարող է երեւալ տարիներ հետո: Երբ ասում եմ չհուսահատվենք եւ չվհատվենք, այստեղ շատ կարեւոր, մշտապես գործող շարժիչ ուժ կա` դա մեր սերն է Սեւանի նկատմամբ ու նաեւ մեր պատասխանատվությունը սերունդների առջեւ: Մենք Սեւանի հանդեպ պարտք ունենք: Սեւանին պետք է վերադարձնենք այն, ինչ երկար տարիներ` սկսած Խորհրդային Միության ժամանակներից, լիուլի վերցրել ենք: Սեւանին պետք է վերադարձնենք նրա առողջությունը, եւ սրանք պարզապես գեղեցիկ խոսքեր չեն: Մեզ համար, իրոք, պարտականություն է, պարտավորություն է, եւ այդ պարտքը պետք է վերադարձնենք նաեւ այն ակնկալիքով, որ Սեւանը պետք է շարունակի ծառայել մեր ժողովրդին ու սերունդներին:

Հանձնաժողովի ստեղծումից հետո անցել է չորս ամիս: Այս ընթացքում մեկ անգամ չէ, որ հանդիպել եմ հանձնաժողովի նախագահի հետ. ամբողջովին տեղյակ եմ կատարված աշխատանքին եւ կարծում եմ, այսօր պատրաստ ենք բաց քննարկել բոլոր հարցերը, խնդիրները:

Սեւանի հետ կապված ծրագրերում մենք փոփոխությունների չենք գնալու: Թեեւ գիտեք, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետ կապված` մենք որոշակի ուղղումներ ենք մտցնում պետական բյուջեում, այնուհանդերձ Սեւանին առնչվող խնդիրներում լինելու ենք, այո, խնայող, բայց ծրագրերը երբեք չենք դադարեցնելու»:

Վստահություն հայտնելով, որ բազմաթիվ խնդիրներ կարելի է լուծել, Նախագահն առաջարկել է քննարկել ցանկացած հարց` սկսած հողահատկացման վատ պրակտիկայից մինչեւ նախկինում ընդունված որոշումների թղթի վրա մնալու հանգամանքը:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը ներկայացնելով կատարված եւ իրականացվելիք աշխատանքն, ասել է, որ Հանրապետության Նախագահի կողմից դեռեւս 2008թ. դեկտեմբերին տրված բոլոր հանձնարարականները ներառված են հանձնաժողովի աշխատանքային ծրագրերում եւ դրված են գործողության մեջ: Նրա խոսքով, առանձնացվել են 16 կարեւորագույն կետեր, որոնցից 10-ի վերաբերյալ առաջարկություններն արդեն պատրաստ են, իսկ 6-ի վերաբերյալ կներկայացվեն առաջիկայում` սահմանաված ժամանակացույցին համապատասխան: Նշելով, որ ներկայացված առաջարկությունները հանձնաժողովի, համապատասխան նախարարությունների, գերատեսչությունների ու մարզպետարանի համատեղ գործունեության արդյունք են, Վլադիմիր Մովսիսյանն ասել է, որ Սեւանի հետ կապված բարդ ու բազմապիսի խնդիրները պահանջում են լուրջ աշխատանք, համակողմանի ու հավաստի ուսումնասիրություններ:

Նիստի ընթացքում շահրագրգիռ քննարկում է ծավալվել հանձնաժողովի աշխատանքի հիմնական առարկան հանդիսացող խնդիրների վերաբերյալ: Մասնավորապես` անդրադարձ է եղել ջրածածկվող տարածքների, ինքնակամ շինությունների, անտառային տարածքների, ջրային պաշարների կորստի, ջրի որակի, ձկնային պաշարների վերականգնման, պետական ու տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների գործունությունը համակարգելու հետ կապված խնդիրներին:

Երկրի ղեկավարը կարեւորելով կանոնակարգված աշխատանքն, ասել է. «Ներգրավելով բոլոր կարող ուժերին մենք պետք է կարողանանք պլանավորված, հստակ ու հիմնավորված քայլերով առաջ շարժվել»:

ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՍԵՎԱՆԻ ԱՎԱԶԱՆԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Կարեն Ղազարյան, «Ռադիոլուր»

Սեւանա լճի մակարդակը տարիների ընթացքում կհասնի մինչեւ 1905 մետր նիշի: Ջրի մակարդակի այս բարձրացումը պահանջում է ծագող մի շարք խնդիրների առաջնահերթ լուծում: Հենց այդ խնդիրները հանրապետության նախագահն այսօր քննարկեց Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի` Գավառում անցկացված խորհրդակցության ժամանակ:

Մինչ խորհրդակցությունը Սերժ Սարգսյանը հանձնաժողովի անդամների եւ այցի ընթացքում իրեն ուղեկցող բնապահպանության, տրանսպորտի եւ կապի նախարարների, ինչպես նաեւ` Գեղարքունիքի մարզպետի հետ կանգ առավ Լճաշեն համայնքի մոտ, որտեղ Սեւանի մակարդակի բարձրացման արդյունքում ջրածածկվում են տարածքներ:

Այս ափամերձ տարածքներում նաեւ կառուցված են ինքնակամ շինություններ: Ջրի մակարդակի բարձրացման հետ առաջացող այս, ինչպես նաեւ` ընդհանրապես Սեւանի հիմնահարցերը բաժանվում են մի քանի խմբի: Այդ ամենը քննարկվեցին հրավիրված խորհրդակցության ժամանակ:

«Սեւանի` տարիներով, տասնամյակներով կարծրացած, փոխկապակցված խնդիրները մեզանից հետեւողական աշխատանք են պահանջում, եւ կարծում եմ, այստեղ կարեւորն այն է, որ չհուսահատվենք, տեսնենք, դեպի ուր ենք շարժվում, որովհետեւ շատ պարագաներում այս խնդիրները պարզապես արագ լուծումներ չունեն: Մեր աշխատանքի արդյունքը կարող է երեւալ տարիներ հետո: Երբ ասում եմ չհուսահատվենք եւ չվհատվենք, այստեղ շատ կարեւոր, մշտապես գործող շարժիչ ուժ կա` դա մեր սերն է Սեւանի նկատմամբ ու նաեւ մեր պատասխանատվությունը սերունդների առջեւ: Մենք Սեւանի հանդեպ պարտք ունենք: Սեւանին պետք է վերադարձնենք այն, ինչ երկար տարիներ` սկսած Խորհրդային Միության ժամանակներից, լիուլի վերցրել ենք: Սեւանին պետք է վերադարձնենք նրա առողջությունը, եւ սրանք պարզապես գեղեցիկ խոսքեր չեն: Մեզ համար, իրոք, պարտականություն է, պարտավորություն է, եւ այդ պարտքը պետք է վերադարձնենք նաեւ այն ակնկալիքով, որ Սեւանը պետք է շարունակի ծառայել մեր ժողովրդին ու սերունդներին»,- խորհրդակցության ժամանակ ասաց հանրապետության նախագահը:

Նա նշեց, որ Սեւանի հետ կապված ծրագրերում փոփոխությունների չեն գնալու, թեեւ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետ կապված` որոշակի ուղղումներ մտցվում են պետական բյուջեում։

Վստահություն հայտնելով, որ բազմաթիվ խնդիրներ կարելի է լուծել, Նախագահն առաջարկեց քննարկել ցանկացած հարց` սկսած հողահատկացման վատ պրակտիկայից մինչեւ նախկինում ընդունված որոշումների թղթի վրա մնալու հանգամանքը:

Նախորդ տարվա վերջերին ձեւավորված «Սեւանա լճի հիմնահարցերի» հանձնաժողովը նախագահին ներկայացրեց նախկինում տրված հանձնարարականների իրականացման ընթացքը, քննարկվեցին հանձնաժողովի մշակած առաջարկները: Երկրի ղեկավարը ձեւակերպեց նաեւ խնդիրների լուծմանն ուղղված նոր հանձնարարականներ:

Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը փոխանցեց այն առաջնահերթ խնդիրները, որոնք կլուծվեն առաջիկայում: Մասնավորապես` շուտով կվերականգնվի Արփա- Սեւան թունելի վթարային մասը, ինչի պատճառով նվազել է թունելի թողունակությունը: ՙԱշխատանքներն արդեն սկսված են՚,-տեղեկացրեց Վլադիմիր Մովսիսյանը:

Առաջնահերթ խնդիրների թվում են նաեւ ափամաքրման աշխատանքները, ջրի մակարդակի բարձրացման հետեւանքով մոտ 2700 հա անտառածածք տարածք է մնալու ջրի տակ: 600 հա այս տարի մաքրվելու է:

Առաջնահերթություններից է նաեւ ճանապարհների խնդիրը: 1 կմ 900 մետր ճանապարհի կառուցման անհրաժեշտություն կա, իսկ 6 կմ 700 մետր երկարությամբ էլ ափապատնեշներ են կառուցվելու` ճանապարհները պաշտպանելու համար: Սեւանի ափամերձ շրջաններից կտեղափոխվեն նաեւ 19 կմ երկարությամբ էլեկտրահաղորդման գծեր եւ 18 կմ երկարությամբ գազատար:

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը տեղեկացրեց, որ բոլոր այս միջոցառումների համար կան նախագծերը, իսկ ճանապարհաշինարարական աշխատանքների եւ ափամաքրման համար հատկացված են նաեւ գումարները: Նախատեսված է առաջիկա տարիներին Սեւանին հարակից շուրջ 50 բնակավայրերը կոյուղացնել, ինչը նպաստելու է մաքուր ջուր ունենալուն: Մինչեւ 2011 թվականը Սեւանի ավազանում կկառուցվեն նաեւ 3 մաքրման կայանները, որի համար 15 միլիոն եվրոյի ծրագիր է իրականացվում դոնորների կողմից:

Վլադիմի Մովսիսյանը արձագանքեց աղմուկ հանած մի խնդրի` խոսքը Սեւանի ավազանում ոսկու վերամշակման գործարանի մասին է: Սեւանի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահը շեշտեց, որ նման բան արգելված է օրենքով.

Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանն ասաց, որ նախագահի հետ քննարկել են մարզի սոցիալ-տնտեսական խնդիրները: Մարզպետի խոսքով` հիմնական խնդիրներից մեկը կապված է ճգնաժամի հետ` արտագնա աշխատանքի մեկնողներ այս տարի չկան եւ հույս ունի, որ նրանց զբաղվածության հարցը կլուծվի տեղում` գյուղատնտեսության ոլորտում.

Մարզպետարանում անցկացրած խորհրդակցությունից հետո, նախագահ Սերժ Սարգսյանը, մինչ հեռանալը, մոտեցավ եւ զրուցեց նաեւ մարզպետարանի մոտակայքում հավաքված քաղաքացիների հետ:

Հավաքվածներից շատերն էին եկել նախագահին նամակներ փոխանցելու` ամենատարբեր հարցերի մասին` սկսած իրենց սոցիալական խնդիրներից: Ի դեպ՝ նախագահի աշխատակազմի քաղաքացիների ընդունելության եւ նամակների բաժնից տեղեկացանք, որ նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի ընտրվելուց հետո` կրկնակի աճել է նախագահին ուղղված նամակների թիվը:

Նախագահի աշխատակազմից էլ տեղեկացանք, որ Սերժ Սարգսյանը յուրաքանչյուր շաբաթ անձամբ է ծանոթանում իրեն ուղղված առաջարկություններ եւ խորհուրդներ պարունակող նամակներին: Նամակներից մեկն էլ այսօր ստացավ իր գործնական արձագանքը: Չկալովկա գյուղի 2-րդ դասարանի աշակերտ Ռաֆայել Հունանյանը` երկրի ղեկավարին հղած նամակում խոստացել էր շատ ավելի լավ սովորել, եթե նախագահը իրեն նվիրի այն մեծ դրոշը, որն ինքը միշտ տեսնում է նկարներում նախագահ Սերժ Սարգսյանի կողքին:

Նախագահի աշխատակազմը երկրի ղեկավարի անունից Չկալովկա գյուղի 2-րդ դասարանի աշակերտին հանձնեց նախագահի նվերները` մեծ դրոշ եւ երկրի ղեկավարի մակագրությամբ գրքեր:

«ՍԵՎԱՆԻՆ ՊԵՏՔ Է ՎԵՐԱԴԱՐՁՆԵՆՔ ՆՐԱ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ»
Արման Գասպարյան, «Հայաստանի Հանրապետություն»

Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 29—ին աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի մարզում։

Ինչպես հայտնեցին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, հանրապետության ղեկավարը դիտել է Սեւանա լճի մակարդակի բարձրացման արդյունքում ջրածածկվող տարածքները, լճի ափամերձ հատվածներում տեղադրված եւ կառուցված ինքնակամ շինությունները։ Կարճատեւ քննարկում է տեղի ունեցել առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների վերաբերյալ։

Այնուհետեւ երկրի ղեկավարը Գեղարքունիքի մարզպետարանում մարզի սոցիալ—տնտեսական խնդիրները քննարկել է մարզպետ Նվեր Պողոսյանի հետ։

Մարզպետը նախագահին զեկուցել է մարզում ընթացող գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստական ընթացքը, մարզային այլ սոցիալ—տնտեսական հարցեր։ Սերժ Սարգսյանի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ։

Գեղարքունիքի մարզպետարանում նախագահ Սարգսյանն անցկացրել է Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նիստը, որին մասնակցել են նաեւ բնապահպանության, տրանսպորտի եւ կապի նախարարները։

Հանրապետության նախագահն իր բացման խոսքում, մասնավորապես, ասել է. «Ինչպես պայմանավորվել էինք անցյալ տարվա դեկտեմբերին, Սեւանի լճի հիմնահարցերի հանձնաժողովի հերթական նիստը մենք անցկացնում ենք հենց այստեղ՝ Սեւանի ափին։

Սեւանի՝ տարիներով, տասնամյակներով կարծրացած, փոխկապակցված խնդիրները մեզանից հետեւողական աշխատանք են պահանջում, եւ կարծում եմ, այստեղ կարեւորն այն է, որ չհուսահատվենք, տեսնենք՝ դեպի ուր ենք շարժվում, որովհետեւ շատ պարագաներում այս խնդիրները պարզապես արագ լուծումներ չունեն։ Մեր աշխատանքի արդյունքը կարող է երեւալ տարիներ հետո։ Երբ ասում եմ՝ չհուսահատվենք եւ չվհատվենք, այստեղ շատ կարեւոր, մշտապես գործող շարժիչ ուժ կա՝ դա մեր սերն է Սեւանի նկատմամբ ու նաեւ մեր պատասխանատվությունը սերունդների առջեւ։

Մենք Սեւանի հանդեպ պարտք ունենք։ Սեւանին պետք է վերադարձնենք այն, ինչ երկար տարիներ՝ սկսած Խորհրդային Միության ժամանակներից, լիուլի վերցրել ենք։ Սեւանին պետք է վերադարձնենք նրա առողջությունը, եւ սրանք պարզապես գեղեցիկ խոսքեր չեն։ Մեզ համար, իրոք, պարտականություն է, պարտավորություն է, եւ այդ պարտքը պետք է վերադարձնենք նաեւ այն ակնկալիքով, որ Սեւանը պետք է շարունակի ծառայել մեր ժողովրդին ու սերունդներին։

Հանձնաժողովի ստեղծումից հետո անցել է չորս ամիս։ Այս ընթացքում մեկ անգամ չէ, որ հանդիպել եմ հանձնաժողովի նախագահի հետ. ամբողջովին տեղյակ եմ կատարված աշխատանքին եւ կարծում եմ, այսօր պատրաստ ենք բաց քննարկել բոլոր հարցերը, խնդիրները։

Սեւանի հետ կապված ծրագրերում մենք փոփոխությունների չենք գնալու։ Թեեւ գիտեք, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետ կապված՝ մենք որոշակի ուղղումներ ենք մտցնում պետական բյուջեում, այնուհանդերձ, Սեւանին առնչվող խնդիրներում լինելու ենք, այո, խնայող, բայց ծրագրերը երբեք չենք դադարեցնելու»։

Վստահություն հայտնելով, որ բազմաթիվ խնդիրներ կարելի է լուծել, նախագահն առաջարկել է քննարկել ցանկացած հարց՝ սկսած հողահատկացման վատ պրակտիկայից մինչեւ նախկինում ընդունված որոշումների թղթի վրա մնալու հանգամանքը։

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը, ներկայացնելով կատարված եւ իրականացվելիք աշխատանքն, ասել է, որ հանրապետության նախագահի կողմից դեռեւս 2008թ. դեկտեմբերին տրված բոլոր հանձնարարականները ներառված են հանձնաժողովի աշխատանքային ծրագրերում եւ դրված են գործողության մեջ։ Նրա խոսքով, առանձնացվել են 16 կարեւորագույն կետեր, որոնցից 10—ի վերաբերյալ առաջարկություններն արդեն պատրաստ են, իսկ 6—ի վերաբերյալ կներկայացվեն առաջիկայում՝ սահմանաված ժամանակացույցին համապատասխան։ Նշելով, որ ներկայացված առաջարկությունները հանձնաժողովի, համապատասխան նախարարությունների, գերատեսչությունների ու մարզպետարանի համատեղ գործունեության արդյունք են, Վլադիմիր Մովսիսյանն ասել է, որ Սեւանի հետ կապված բարդ ու բազմապիսի խնդիրները պահանջում են լուրջ աշխատանք, համակողմանի ու հավաստի ուսումնասիրություններ։

Նիստի ընթացքում շահագրգիռ քննարկում է ծավալվել հանձնաժողովի աշխատանքի հիմնական առարկան հանդիսացող խնդիրների վերաբերյալ։ Մասնավորապես, անդրադարձ է եղել ջրածածկվող տարածքների, ինքնակամ շինությունների, անտառային տարածքների, ջրային պաշարների կորստի, ջրի որակի, ձկնային պաշարների վերականգնման, պետական ու տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների գործունությունը համակարգելու հետ կապված խնդիրներին։

Երկրի ղեկավարը կարեւորելով կանոնակարգված աշխատանքն, ասել է. «Ներգրավելով բոլոր կարող ուժերին՝ մենք պետք է կարողանանք պլանավորված, հստակ ու հիմնավորված քայլերով առաջ շարժվել»։

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը նիստից հետո լրագրողներին տեղեկացրեց, որ քննարկվել են անցած 4 ամիսների ընթացքում կատարված աշխատանքները եւ տրվել լրացուցիչ հանձնարարականներ։ Հանձնաժողովը այդ ամիսների ընթացքում որոշակի աշխատանքներ է կատարել, առաջարկություններ է մշակել մի շարք ուղղություններով, որոնք էլ ներկայացրել է ՀՀ նախագահին։ Առաջինը՝ Սեւանա լճի մակարդակի բարձրացման, մասնավորապես՝ Արփա—Սեւան թունելի վթարային մասի վերականգնման խնդիրն է, որի աշխատանքները սկսված են, եւ այս տարի դեռ 1 մլրդ 100 մլն դրամի աշխատանքներ պետք է կատարվեն. «Այդ աշխատանքները կտեւեն 5 տարի, քանզի շատ բարդ են. թունելի՝ շուրջ 3,1 կիլոմետրը վթարային վիճակում է։ Եթե մենք այդ վթարային վիճակը չվերացնենք, ապա ջրի փոխադրումը Կեչուտի ջրամբարից Սեւան կբարդանա, իսկ այնտեղից մենք հնարավորություն ունենք տարեկան փոխադրելու 280 մլն խմ ջուր։ Նախորդ տարի տեղափոխել ենք ընդամենը 190 մլն խմ՝ այդ վթարի պատճառով, որովհետեւ դեֆորմացվել է թունելի խորշը եւ թողունակությունը պակասել է»։

Երկրորդ խումբ խնդիրները կապված էին ափամաքրման աշխատանքների հետ։ Դրանք բազմապիսի եւ բազմազան են, որովհետեւ լճի մակարդակը բարձրանալու է մինչեւ 1905 մետր նիշը, ինչի հետեւանքով բազմաթիվ կառույցներ մնալու են ջրածածկ վիճակում՝ առաջին հերթին շուրջ 2700 հա անտառային տարածքներ, որից 600 հա այս տարի պետք է մաքրվի. նախագիծը կա, այն բյուջեով ֆինանսավորվում է։ Բացի այդ, նոր ավտոճանապարհ պետք է կառուցվի՝ 2 կմ 100 մետր երկարությամբ, որովհետեւ Չկալովկա եւ Լճաշեն գյուղերի հարեւանությամբ ավտոճանապարհը վնասվել է, 6 կմ 100 մետր ափապաշտպան միջոցառումներ պետք է իրականացվեն, քանզի ջուրը ողողել է ճանապարհի հիմքը, եւ ճանապարհի մի մասն այդ պատճառով վտանգված է։

Հաջորդն էլեկտրատնտեսության խնդիրներն են, քանզի շուրջ 19 կմ էլեկտրահաղորդակցման գծեր են տեղափոխվելու, 18 կմ տարբեր ճնշման գազատարներ, տրանսֆորմատորային ենթակայաններ եւ այլն։

Թերեւս Սեւանա լճի համար ամենացավոտներից մեկը ձկան պաշարի խնդիրն է. «Մենք այսօր 50 անգամ ավելի քիչ ձկան պաշարներ ունենք, քան ունեինք նախկինում։ Խնդիր է դրվում կարգավորել որսորդությունը, աշխատանքներ տանել ձկան պաշարների վերարտադրության համար՝ ինչպես բնական, այնպես էլ արհեստական ճանապարհով, կարգավորել լիցենզավորման կարգը, բոլոր ձկնորսներին բերել օրինական դաշտ։ Այսօր ձկնորսությամբ զբաղվում է 1036 մարդ, մենք գտնում ենք, որ նրանք պետք է միավորվեն մի քանի կազմակերպությունների մեջ եւ իրենք տնօրինեն իրենց գործը, բազմացնեն, հետո որսան։ Մեր ժողովուրդը երբեւիցե սերմացու չի կերել, սոված է մնացել, երեխային քաղցած է պահել, բայց սերմը պահել է, որպեսզի վերարտադրվի։ Այսօր մենք ձկնիկներն ենք որսում, եւ դա պատիվ չի բերում ոչ ձկնորսներին եւ ոչ էլ մեզ։ Պետք է 2 տարի զբաղվել վերարտադրությամբ, որից հետո 10 անգամ ավելի շատ կորսան, քան հիմա»։

Առկա է նաեւ մաքուր ջուր ունենալու խնդիրը։ Սեւանը մեզ պետք է նախ եւ առաջ որպես խմելու ջրաղբյուր։ Վ. Մովսիսյանի խոսքով՝ մաքրման խնդիրներն աստիճանաբար լուծվում են, այս տարի Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ 15 մլն եվրո արժեքով ծրագիր է մեկնարկում, սկսվելու են երեք մաքրման կայանների՝ Գավառի, Վարդենիսի եւ Մարտունու շինարարական աշխատանքները, որոնք շահագործման կհանձնվեն 2011—ին, ինչպես նաեւ Սեւանի, Գավառի, Մարտունու, Վարդենիսի եւ Ջերմուկի կոյուղագծերի վերականգնման աշխատանքները, որոնք կավարտվեն հաջորդ տարի։ Ափամերձ 56 բնակավայրերի կոյուղացման խնդիրն օրակարգային է, եւ դա պետք է լուծվի։

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն իր հերթին նշեց, որ հանձնաժողովի գարնանային նիստը վերջինը չէ, քանի որ խնդիրներն իսկապես շատ են, բայց առաջին անգամ ցուցաբերվեց նման համապարփակ մոտեցում։

Բացի Սեւանա լճի խնդիրներից, երկրի նախագահը հետաքրքրվեց նաեւ մարզի այլ խնդիրներով. խորհրդակցությունից հետո նա հանդիպեց Գավառի բնակիչների հետ, զրուցեց, լսեց նրանց բողոքները։ Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի խոսքերով՝ ճգնաժամի հետ կապված մարզում խնդիր է առաջացել, քանզի արտագնա աշխատանքի մեկնողների մեծ մասը այս տարի չի մեկնել. «Նրանք բավականին մեծ թիվ են կազմում, սակայն մենք աշխատում ենք զբաղվածության խնդիրը լուծել։ Լուծումները հիմնականում կլինեն այդ մարդկանց՝ գյուղատնտեսության մեջ ներգրավմամբ»։ Գեղարքունիքը միակ մարզն է, որ ամբողջ մարզի տարածքով գյուղատնտեսության սուբսիդավորում կստանա։ Այս տարի 10 հազար հեկտար ավելի հողեր կմշակվեն։ Երկրի ղեկավարը հանձնարարական է տվել աշնանը օգնել բնակչությանը՝ պատշաճ կազմակերպելու մթերումը։ Սուբսիդավորում է տրվել 33 հազար հեկտարի համար։

ՎԼԱԴԻՄԻՐ ՄՈՎՍԻՍՅԱՆ. ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՁԿՆԱՊԱՇԱՐԸ ԱՂԵՏԱԼԻ ԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ Է
ԱրմԻնֆո

«Սևանա լճի ձկնապաշարը աղետալի դրությունում է»,- լրագրողների հետ զրույցի ընթացքում հաղորդել է Սևանա լճի հիմնական խնդիրների հետազոտման հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը` նույնանուն հանձնաժողովի հերթական նիստից հետո, որը կայացել է Հայաստանի Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում:

Մովսիսյանի խոսքերով, որսագողություն արտահայտությունն այդքան էլ չի համապատասխանում ներկա դրությանը: «Ես նախընտրում եմ օգտագործել «անօրեն ձկնորսություն» արտահայտությունը, ինչի հետևանքով մենք այսօր 50 անգամ ավելի քիչ ձկնապաշար ունենք, քան նախկինում»,- նշել է նա` հավելելով, որ նիստի ընթացքում խնդիր է դրվել կարգավորել արդյունագործական ձկնորսությունը, և, ինչպես բնական, անյպես էլ արհեստական մեթոդներով, վերականգնել ձկնապաշարը: «Պետք է նաև կարգավորել ձկնորսների լիցենզավորման կարգը: Մեր տվյալներով, ձկնորսությամբ զբաղվում է 1036 մարդ: Չնայած դրան, այսօր ևս դիտվում է այնպիսի դրություն, երբ բռնվում են մանրաձկները: Պետք է ամենաքիչը երկու տարի զբաղվել վերարտադրությամբ, ինչից հետո 10 անգամ ավելի շատ ձուկ կբռնենք, քան այսօր»- ընդգծել է Վ.Մովսիսյանը:

Մայիս 06, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր