Շրջակա միջավայրի պահպանման անշահախնդիր ցանկությունը գործարարների օրակարգում մնում է վերջին տեղում

Շրջակա միջավայրի պահպանման անշահախնդիր ցանկությունը գործարարների օրակարգում մնում է վերջին տեղում

Արմենպրես

Շրջակա միջավայրի պահպանման անշահախնդիր ցանկությունը գործարարների օրակարգում մնում է վերջին տեղում: Այս մասին ասված է 2011 թ. Միջազգային գործարար զեկույցում: Աշխարհում գործարարների միայն 36 տոկոսն է հակված ավելի քաղաքակիրթ դարձնել իր գործելակերպը' ցանկանալով «փրկել մոլորակը»: Այս ցուցանիշը նվազել է 2008 թ. համեմատությամբ: 2008 թվականին այն եղել է 40 տոկոս:

Չնայած այդ ցուցանիշներին' այնուամենայնիվ, գործարարները շարունակում են կարեւորություն տալ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության խնդիրներին' բրենդը կառուցելու, հիմնական աշխատակազմը պահպանելու եւ հետագայում պայմանագրեր կնքելու տեսանկյունից:

Աշխարհի ավելի մեծ եւ դինամիկ շուկաներում գործարարները սկսել են ավելի խորը գիտակցել, որ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության խնդիրների վերաբերյալ ակտիվ մոտեցում ցուցաբերելը կարող է օգնել նրանց' առանձնացվելով աշխատողների, հաճախորդների եւ պոտենցիալ գործընկերների կողմից:

Հարցման համաձայն' աշխարհում գործարարների մեկ քառորդը զեկուցում է իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության գործունեության վերաբերյալ, բայց այդ ցուցանիշը տատանվում է: Լատինական Ամերիկայում գործարարների 53 տոկոսն է զեկուցում իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության գործունեության մասին, իսկ Բրազիլիայում, Ռուսաստանում, Հնդկաստանում եւ Չինաստանում' 41տոկոսը: Մինչդեռ Հյուսիսային Ամերիկայում կորպորատիվ սոցիալական պատասխանատվության գործունեությունը զեկուցող գործարարները կազմում են 17 տոկոս եւ G7 երկրներում' 18 տոկոս:

Հուլիս 01, 2011 at 13:40


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր