Երեւանի կանաչապատման ծավալները մեծացնելու համար ներկրվել է 500 միավոր տեխնիկա

Երեւանի կանաչապատման ծավալները մեծացնելու համար  ներկրվել է 500 միավոր տեխնիկա

ԷկոԼուր-Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մայրաքաղաքի կանաչապատման  ծավալներն ավելացնելու և աշխատանքն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ ներկրվել են հատուկ նշանակության 500 միավոր տեխնիկասարքավորումներ` խոտհնձիչներ, թունաքիմիկատների ներարկման մեխանիզմներ, փորող-փխրեցնող գործիքներ, էլեկտրա- և բենզասղոցներ:

Առաջին անգամ Կանադայից ներկրվել է նաև մասնագիտացած բեռնատար, որի թափքում տեղադրված համակարգերը ծառը բնարմատով ու բնահողով  մեկ տեղից մեկ այլ տեղ տեղափոխելու հնարավորություն են տալիս: Այս սարքավորումների առկայությամբ հնարավոր կլինի լիարժեք կատարել ագրոտեխնիկական կանոններին համապատասխան բոլոր միջոցառումները:

Մեքենամեխանիզմները, ըստ նախապես ներկայացված հայտերի, կբաժանվեն վարչական շրջաններին, որոնք էլ իրենց հերթին եղած տեխնիկայի մի մասը կտրամադրեն Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներին, նախադպրոցական կրթական հաստատություններին և համատիրություններին:

Արդյունքում այն ամենը, ինչը մինչ օրս մայրաքաղաքի այգիներում, պուրակներում և այլ կանաչ գոտիներում իրականացվում էր ձեռքով, այսուհետ կկատարվի մեքենայացված տարբերակով` մի քանի անգամ արագացնելով և առավել նպատակային դարձնելով աշխատանքը: Շուտով Երևան կհասնի թվով 400 միավոր նմանատիպ սարքավորումների 2-րդ խմբաքանակը:

Լուսանկարը` www.yerevan.am կայքի

Հուլիս 13, 2011 at 12:34


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր