

ԷկոԼուր-Police.am
Հուլիսի 15-ին, ժամը 22.20-ին, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Վահագնաձոր գյուղում ստուգման են ենթարկել փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը` Վանաձորի բնակիչ, 1979 թ. ծնված Կարեն Մ.-ն, փայտանյութի համար չի ներկայացրել համապատասխան փաստաթղթեր` հայտարարելով, որ ծառերը հատել է «Լոռի» հանգստյան տան անտառահատվածում:
Կատարվում է հետաքննություն:
Հուլիս 20, 2011 at 11:53
