Հեղեղատների եւ կանաչ գոտիների խնդիրը քաղաքապետի ուշադրության կենտրոնում

Հեղեղատների եւ կանաչ գոտիների խնդիրը քաղաքապետի ուշադրության կենտրոնում

ԷկոԼուր-Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն  

Մայրաքաղաքում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով  քաղաքի որոշ  հատվածներում երթևեկության համար առաջացած դժվարանցանելիությունը վերացնելու և խնդիրը կանոնակարգելու նպատակով` պատասխանատու բոլոր կառույցներին հանձնարարվել է լուրջ քայլեր ձեռնարկել հեղեղատարները կարգի բերելու նպատակով` հնարավորին կարճ ժամկետում իրավիճակը կտրուկ բարելավելու համար:

Մայրաքաղաքի կանաչ տարածքների ու սիզամարգերի խնամքը պատշաճ իրականացնելու նպատակով` Երևանի քաղաքապետարանի կողմից խոտհնձող ժամանակակից սարքավորումներ և կանաչապատման ու խնամքի այլ մեքենասարքավորումներ են հատկացվել համատիրություններին, դպրոցներին ու նախադպրոցական ուսումնական հաստատություններին: Կարեն Կարապետյանը հանձնարարել է լուրջ ուշադրություն դարձնել կանաչ տարածքների խնամքին ու ոռոգման աշխատանքներին: «Նմանատիպ լայնածավալ աշխատանքների պարագայում մայրաքաղաքում կանաչապատման աշխատանքները պետք է տեսանելի լինեն: Եթե մենք հետևողական չլինենք, ապա արդյունք չենք ստանա»,- նշել է քաղաքապետը:

Հուլիս 20, 2011 at 12:03


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր