Կնշանակվի մրցույթի արդյունքում

Կնշանակվի մրցույթի արդյունքում

Հրապարակ

Հուլիսի 15-ին մենք տեղեկություն ստացանք, որ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն աշխատանքից հեռացրել է բնապահպանական տեսչության պետ Ալեքսանդր Սահակյանին: Առայժմ ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Սահակյանի տեղակալ Մարզպետունի Քամալյանը:

Սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, Արամ Հարությունյանն այս պաշտոնում պատրաստվում է նշանակել տեսչության նախկին պետ Արսեն Ավագյանին:

Բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի պետ Արծրուն Պեպանյանը մեզ փոխանցեց, որ Սահակյանը հեռացել է իր դիմումի համաձայն:

Ինչ վերաբերում է նոր պետի նշանակմանը, ասաց, որ նա նշանակվելու է միայն մրցույթի արդյունքում, որը դեռ չի հայտարարվել:

Հուլիս 20, 2011 at 12:08


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր