

ԷկոԼուր
Հուլիսի 19-ին գործադիրը քննարկել է ՀՀ պետական կառավարման մարմինների 2011 թ. 1-ին կիսամյակի գնահատված կատարողականների, գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդրիների կատարման մասին հաշվետվությունները: Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը, ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը զեկուցել է Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով ջրածածկման ենթակա տարածքներում վնասակար ազդեցության կանխարգելման միջոցառումների իրականացման, ՀՀ Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում պահպանվող տարածքների ստեղծման, Սևանա լճում էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիայի համալրման հարցերի մասին:
«Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, խոսելով իր ղեկավարած նախարարության գերակայությունների մասին, ներկայացրել է էլեկտրաէներգիա արտադրող հզորությունների ստեղծման և վերազինման, տարածաշրջանային ինտեգրացման և էլեկտրաէնեգետիկական համակարգի տեխնիկական վերազինման, ատոմային էնեգետիկայի զարգացման, ինչպես նաև Իրան-Հայաստան նավթամթերքատար խողովակաշարի և նավթամթերքների տերմինալի կառուցման ուղղությամբ ձեռնարկված քայլերը»,- նշված է կայքում: Երկու նախարարները չեն անդրադարձել ընդերքին` չնայած որ այս ոլորտը հասարակությունը համարում է Հայաստանի շրջակա միջավայրի համար ամենախոցելի ոլորտը:
Հուլիս 21, 2011 at 11:32
