Հայաստանը դեռ չի բախվել անտառային հրդեհների

Հայաստանը դեռ չի բախվել անտառային հրդեհների

ԱրմԻնֆո

Չնայած տաք եղանակին` այս տարի Երևանում և Գյումրիում արձանագրվել է ընդամենը մի քանի հրդեհ անտառամերձ տարածքներում: Ինչպես հաղորդել է «Հայանտառի» գլխավոր անտառապետ Ռւոբեն Պետրոսյանը, դրանցից ոչ մեկը Հայաստանի անտառներին վնաս չի պատճառել:

«2010 թվականին հանրապետությունում այրվել է 810 հա անտառ, ընդ որում առավելապես տուժել են Գուգարքի և Տաշիրի անտառտնտեսությունները: Հրդեհների հիմնական մասը տեղի է ունեցել գյուղացիների մեղքով, ովքեր խոտ են այրել արոտավայրերում», - ասել է գլխավոր անտառապետը այսօր կայացած մամուլի ասուլիսում:

Նա միաժամանակ ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ «Հայանտառն» անտառային հրդեհների դեմ պայքարի լուրջ տեխնիկա չունի: «Իհարկե, ԱԻՆ ուժերը մեզ օգնում են հրդեհավտանգ ամիսներին` օգոստոսին և սեպտեմբերին, մենք խստացնում ենք հերթապահությունը, սակայն դա ակնհայտորեն բավարար չէ: Սակայն հուլիսի 22-ին UNDP-ը Կապանի և Գորիսի անտառտնտեսություններին կտրամադրի մեքենաներ, որոնք հագեցած են հրդեհների մարման համար անհրաժեշտ տեխնիկայով: Այդպիսով այնտեղ կստեղծվեն արագ արձագանքման խմբեր», - հաղորդել է գլխավոր անտառապետը:

Հուլիս 25, 2011 at 16:37


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր