

www.genproc.am
2011թ. օգոստոսի 16-ին «Հետք օնլայն» ինտերնետային կայք-էջում տեղադրվել էր «Անտառը հատվում է. ոչ ոք դրան չի խանգարում» վերտառությամբ հոդվածն այն մասին, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Դսեղի անտառտնտեսության պահպանության տակ գտնվող տարածքում անօրինական ծառահատումները շարունակվում են:
Լոռու մարզի դատախազությունը հիշյալ հոդվածը նույն օրը` օգոստոսի 16-ին, ուղարկել է ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչությանը եւ բնապահպանության պետական տեսչության Լոռու տարածքային բաժին: Լոռու մարզի դատախազը մասնավորապես հանձնարարել է ոստիկանության Լոռու մարզային վարչությանը նախապատրաստել նյութեր, պարզել լուսանկարներում պատկերված անձանց եւ բեռնատար ավտոմեքենաները, հանգամանորեն ստուգել փայտանյութի ձեռքբերման օրինականությունն ու հիմնավորվածությունը:
Բնապահպանական պետական տեսչության Լոռու տարածքային բաժնին հանձնարարվել է հոդվածում նշված պահաբաժիններում կատարել ստուգում, պարզել փայտանյութի հատման օրինականությունն ու հիմնավորվածությունը եւ կատարված ստուգումների արդյունքները տրամադրել հետաքննական մարմնին:
Օգոստոս 23, 2011 at 10:54
