Հայաստանը նախապատրաստվում է «Ռիո+20» համաշխարհային գագաթաժողովին

Հայաստանը նախապատրաստվում է «Ռիո+20» համաշխարհային գագաթաժողովին

Արմենպրես

Օգոստոսի 24-ին ՀՀ արտգործնախարարությունում տեղի է ունեցել 2012թ. Բրազիլիայի Հանրապետության Ռիո դե Ժանեյրո քաղաքում կայանալիք «Ռիո+20» կայուն զարգացմանը եւ բնապահպանությանը նվիրված համաշխարհային գագաթաժողովին Հայաստանի Հանրապետության մասնակցության նախապատրաստական աշխատանքները համակարգող ազգային հանձնաժողովի 1-ին նիստը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, այն վարել են հանձնաժողովի համանախագահներ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Հանձնաժողովի կազմում ընդգրկված են շահագրգիռ գերատեսչությունների, ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նիստին ելույթներով հանդես են եկել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, որոնք անդրադարձել են «Ռիո+20» գործընթացի շրջանակներում տեղի ունեցող զարգացումներին եւ այդ ենթատեքստում Հայաստանի առջեւ կանգնած խնդիրներին, գալիք գագաթաժողովին ՀՀ մասնակցության նախապատրաստական աշխատանքներին եւ այդ ուղղությամբ իրականացվելիք քայլերին:

Միջոցառման ընթացքում ներկայացվել են Ռիո դե Ժանեյրոյի գագաթաժողովին ՀՀ մասնակցության միջոցառումների ազգային ծրագրի նախագիծը եւ նախապատրաստական թեմատիկ աշխատանքային խմբերի ստեղծման առաջարկը:

Օգոստոս 29, 2011 at 11:38


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր