

ԷկոԼուր-www.mnp.am
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 22.08.11-26.08.11.թթ ընկած ժամանակահատվածում ստուգումների և շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, ինչպես նաև տարածքային բաժինների վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 2.44 մլն.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 38 որոշում և հաշվարկվել է 55.27մլն.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ`
1.Անտառների վերահսկողության բաժնի կողմից «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի» անտառտնտեսությունում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված ապօրինի հատված 504 ծառերի համար հաշվարկվել է 53.918մլն.դր շրջակա միջավայրին հասցված վնաս:
2.Կոտայքի տարածքային բաժնի կողմից արձանագրված 13 հատ ծառերի ապօրինի հատման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 450.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Գործի նյութերն ուղարկված է իրավապահ մարմիններին:
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ`
Գեղարքունիքի տարածքային բաժնի և մարզի ոստիկանության բաժինների աշխատակիցների կողմից իրականացված համատեղ շրջայցերի ընթացքում արձանագրված խեցգետնի ապօրինի որսի համար 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 110.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում: Առգրավված 23.6 կգ խեցգետինը կենդանի վիճակում բաց է թողնվել Սևանա լիճ:
Փայտանյութի ապօրինի տեղափոխում
1. Անտառների վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրվել է փայտանյութի ապօրինի տեղափոխման 9 դեպք, ինչի համար 9 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 900.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 9 որոշում և հաշվարկվել է 630.0հազ.դր ընդհանուր գումարի բնությանը հասցված վնաս:
2. Երևանի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրվել է փայտանյութի ապօրինի տեղափոխման 3 դեպք, ինչի համար 3 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 300.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 90.0հազ.դր ընդհանուր գումարի բնությանը հասցված վնաս:
3. Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրվել է փայտանյութի ապօրինի տեղափոխման 2 դեպք, ինչի համար կայացվել է 200.հազ. դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է ընդհանուր 90.0 հազ. դրամ շրջակա միջավայրին հասցված վնասի:
3. Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրվել է փայտանյութի ապօրինի տեղափոխման դեպք, ինչի համար կայացվել է 100.հազ. դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է ընդհանուր 24.4 հազ. դրամ շրջակա միջավայրին հասցված վնասի գումար
4. Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրվել է փայտանյութի ապօրինի տեղափոխման դեպք, ինչի համար կայացվել է 100.հազ. դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 18.0 հազ. դրամ շրջակա միջավայրին հասցված վնասի գումար:
Հողի բերրի շերտի տեղափոխում
1.Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված հողի բերրի շերտի օգտագործման կարգի խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Հանքանյութի ապօրինի տեղափոխում
1.Ընդերքի երկրաբանական մարկշեյդերական վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերվել է օգտակար հանածոների ապօրինի տեղափոխման 4 դեպք: Կայացվել է 200.0հազ.դր ընդհանուր գումարի 4 վարչական տուգանքի որոշում:
2.Արմավիրի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված հանքանյութի ապօրինի օգտագործման համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:
Ապօրինի որս
1.Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից արձանագրված խեցգետնի ապօրինի որսի համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 60.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում, հաշվարկվել է 24.4հազ, դր. վնասի հատուցման գումար, առգրավվել է 9հատ խեցգետնաորսիչ, իսկ խեցգետինը բաց է թողնվել լիճ:
2. Արարատի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում արձանագրված ապօրինի ձկնգողության համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում, առգրավվել է 120 գծմ ձկնորսական ցանց:
3. Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրված որսի կանոնների խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 16.0հազ.դր գումարի վնաս:
4.Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում արձանագրված որսի կանոնների խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
5.Կենսառեսուրների վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի որսի համար 7 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 230.0հազ.դր ընդհանուր գումարով 7 վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 3.0հազ.դր գումարի վնաս:
Սեպտեմբեր 02, 2011 at 16:17
