

ԷկոԼուր-www.police.am
Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները առանց համապատասխան փաստաթղթերի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով սեպտեմբերի 5-ին` ժամը 23.30-ին, Մարց գյուղի մոտից բերման են ենթարկել 63-ամյա և 37-ամյա երկու տղամարդկանց` իրենց «ՈւԱԶ» և «ԵրԱԶ» մակնիշի ավտոմեքենաներով` յուրաքանչյուրի խցիկում շուրջ 3 խ/մ փայտանյութով:
Բերման ենթարկվածները բացատրություն են տվել, որ փայտանյութն ապօրինի հատել են Մարց գյուղի հարակից հանդամասից:
Կատարվում է քննություն:
Սեպտեմբեր 07, 2011 at 16:09
