

ԷկոԼուր-www.mnp.am
Բնապահպանական պետական տեսչության կողմից 05.09.11-09.09.11.թթ ընկած ժամանակահատվածում ստուգումների և շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, ինչպես նաև տարածքային բաժինների վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում ԲՊՏ կողմից կայացվել է 3.15 մլն.դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի 43 որոշում և հաշվարկվել է 1.58մլն.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես`
Ջրերի պահպանության ոլորտ`
1.Արագածոտնի ՏԲ կողմից «Արկոնդ» ՍՊԸ իրականացված ստուգման արդյունքում կայացվել է 150.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ`
1. Լոռու ՏԲ վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 2 գործով 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 129.5հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
2. Տավուշի ՏԲ աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրված ապօրինի ծառահատման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 22.5 հազ. դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ`
1.Սյունիքի ՏԲ վարույթին հանձնված ձկան ապօրինի որսի գործով 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 70.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար
1.Տավուշի ՏԲ կողմից իրականացված «Կաթեղառգ» ՍՊԸ ստուգման արդյունքում կայացվել է 60.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
ԲՊՏ պետի մոտ 25.07.11թ կայացած խորհրդակցության Արձանագրություն N 1-ի հանձնարարականի համաձայն իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերվել է`
Փայտանյութի ապօրինի տեղափոխում
1.Անտառների ՎԲ աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրվել է փայտանյութի ապօրինի տեղափոխման 3 դեպք, 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 300.0 հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 180.0.0հազ.դր ընդհանուր գումարի բնությանը հասցված վնաս:
2. Երևանի ՏԲ աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրվել է փայտանյութի ապօրինի տեղափոխման 4 դեպք, 4 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 400.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում և հաշվարկվել է 60.0հազ.դր ընդհանուր գումարի բնությանը հասցված վնաս:
3. Գեղարքունիքի ՏԲ աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրվել է փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպք, կայացվել է 100.հազ. դրամ գումարի վարչական տուգանքի 1 որոշում և հաշվարկվել է 52.0 հազ. դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
4. Կոտայքի ՏԲ աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրվել է փայտանյութի ապօրինի տեղափոխման 7 դեպք, կայացվել է 650.հազ. դրամ գումարի վարչական տուգանքի 7 որոշում և հաշվարկվել է 665.0 հազ. դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
5. Տավուշի ՏԲ աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրվել է փայտանյութի ապօրինի տեղափոխման 3 դեպք, կայացվել է 200.հազ. դրամ գումարի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 266.8 հազ. դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
6. Արարատի ՏԲ աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրվել է փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպք, կայացվել է 100.հազ. դրամ գումարի վարչական տուգանքի 1 որոշում և հաշվարկվել է 18.2 հազ. դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Հողի բերրի շերտի տեղափոխում
1. Շիրակի ՏԲ աշխատակիցների կողմից արձանագրված խախտման համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 60.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:
2.Արագածոտնի ՏԲ աշխատակիցների կողմից արձանագրված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դր գումարի վարչական տուգանքի 1 որոշում:
Հանքանյութի ապօրինի տեղափոխում
1. ԸԵՄ վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերվել է օգտակար հանածոների ապօրինի տեղափոխման 3 դեպք: Վարչական վարույթներն ընթացքի մեջ են: Նախկինում հայտնաբերված խախտումներից 3 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում:
2. Արմավիրի ՏԲ աշխատակիցների կողմից հայտնաբերված հանքանյութի ապօրինի օգտագործման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի 1 որոշում:
3.Կոտայքի ՏԲ աշխատակիցների կողմից հայտնաբերված առանց ծածկոցի հանքանյութի ապօրինի տեղափոխման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի 1 որոշում:
Ապօրինի որս
1. Շիրակի ՏԲ աշխատակիցների կողմից արձանագրված որսի կանոնների խախտման համար 2 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 140.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 14.0 հազ. դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Առգրավված 2 հատ աղավնին և 4 հատ լորը հանձնվել է Գյումրու ծերանոց:
2. Գեղարքունիքի ՏԲ աշխատակիցների և ոստիկանության համատեղ իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրվել է խեցգետնի ապօրինի որսի 4 դեպք, կայացվել է 180.0հազ. դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում: Առգրավված 30.37կգ խեցգետինը կենդանի վիճակում բաց է թողնվել Սևանա լիճ:
3. Արագածոտնի ՏԲ աշխատակիցների կողմից արձանագրված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 151.0 հազ. դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
4. ԿՀԹՎՆ վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրված որսի կանոնների խախտման համար 4 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 350.0 հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում և հաշվարկվել է 20.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ ապօրինի ձկնորսության համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 60.0հազ,դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:
Ընդհանուր առմամբ ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ.բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 3.37 մլն.դր. գումար:
Սեպտեմբեր 16, 2011 at 14:50
