

ԷկոԼուր – www.mnp.am
ՀՀ բնապահպանության նախարարաության աշխատակազի բնապահպանական պետական տեսչության կողմից 26.09.11-30.09.11.թթ ընկած ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, ինչպես նաև տարածքային բաժինների վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում բնապահպանական պետական տեսչության կողմից կայացվել է 3.08 մլն.դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի 45 որոշում և հաշվարկվել է 634.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ`
1.Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված 3 գործով 3 ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 8.9հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
2.Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 8 գործով կայացվել է 450.0հազ.դր ընդհանուր գումարի 8 վարչական տուգանքի որոշում:
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ`
1.Սյունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ձկնորսության համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 15.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Վարչական վարույթն ընթացքի մեջ է:
Բնապահպանական պետական տեսչության պետի մոտ 25.07.11թ կայացած խորհրդակցության Արձանագրություն N 1 հանձնարարականի համաձայն իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերվել է`
Փայտանյութի ապօրինի տեղափոխում
1.Անտառների վերահսկողության բաժնի և Արարատի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված համատեղ շրջայցերի ընթացքում արձանագրվել է փայտանյութի ապօրինի տեղափոխման 5 դեպք, ինչի համար կայացվել է 500.0հազ.դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի 5 որոշում և հաշվարկվել է 285.0հազ.դր ընդհանուր գումարի բնությանը հասցված վնաս:
2.Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրվել է փայտանյութի ապօրինի տեղափոխման 3 դեպք, ինչի համար կայացվել է 300.հազ. դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 60.0 հազ. դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
3.Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրվել է փայտանյութի ապօրինի տեղափոխման 4 դեպք, ինչի համար կայացվել է 400.հազ. դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում և հաշվարկվել է 198.0 հազ. դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
4.Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից արձանագրված փայտանյութի ապօրինի տեղափոխման դեպքի համար կայացվել է 50.հազ. դրամ գումարի վարչական տուգանքի 1 որոշում:
Հողի բերրի շերտի տեղափոխում
1.Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից արձանագրված խախտումների համար կայացվել է 100.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 40.0 հազ. դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Հանքանյութի ապօրինի տեղափոխում
1.Ընդերքի երկրաբանական և մակշեյդերական վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերվել է օգտակար հանածոների ապօրինի տեղափոխման 2 դեպք: Գործերի քննություններն ընթացքի մեջ են: Նախկինում հայտնաբերված խախտումների վերաբերյալ գործերի քննության արդյունքում 6 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 300.0հազ.դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի 6 որոշում:
2.Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված առանց ծածկոցի հանքանյութի ապօրինի տեղափոխման համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի 2 որոշում:
2.Կենսաբազմազանության, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողությա բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված առանց ծածկոցի հանքանյութի 1 և շինարարական աղբի ապօրինի տեղափոխման 2 դեպքի համար 3 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 210.0հազ.դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի 3 որոշում:
2.Արմավիրի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված առանց ծածկոցի հանքանյութի ապօրինի տեղափոխման դեպքի համար կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի 1 որոշում:
2.Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված առանց ծածկոցի հանքանյութի ապօրինի տեղափոխման համար կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի 1 որոշում:
3.Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված առանց ծածկոցի հանքանյութի ապօրինի տեղափոխման համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի 2 որոշում:
Ապօրինի որս
1.Գեղարքունիքի տարածքային բաժնի և ոստիկանության աշխատակիցների կողմից արձանագրված խեցգետնի ապօրինի որսի համար 3 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի 3 որոշում: Առգրավված 17.4կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել Սևանա լիճ
2.Արմավիրի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից արձանագրված որսի կանոնների խախտման համար կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի 1 որոշում:
3.Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից արձանագրված խեցգետնի ապօրինի որսի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում, իսկ ձկան ապօրինի որսի համար 1 ֆիզիկական անձ տուգանվել է 150.0հազ.դր գումարով: Որսի կանոնների խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 70.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: Ընդհանուր առմամբ հաշվարկվել է 27.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Առգրավված 21 հատ <կարաս> տեսակի ձուկը սահմանված կարգով հանձնվել է Գյումրի քաղաքի ծերանոց, իսկ 4.0կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել ջրային ավազան: Առգրավվել է նաև 50.0գծմ դնովի ցանց և 15 հատ խեցգետնաորսիչ:
Ընդհանուր առմամբ բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ.բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 2.1 մլն.դր. գումար:
Հոկտեմբեր 04, 2011 at 16:07
