Կառավարությունը հողերի նկամամբ հանրային գերակա շահ է ճանաչում առանց հանրային քննարկման կամ լսումների անցկացման

Կառավարությունը հողերի նկամամբ հանրային գերակա շահ է ճանաչում առանց հանրային քննարկման կամ լսումների անցկացման

ԷկոԼուր

Հերթական կառուցապատումն իրականացնելու  համար կառավարությունը մտադիր է թանկարժեք տարաքների նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչել: Ինչպես նշված է կառավարության պաշտոնական հայտարարության մեջ,  գործադիրը Երևանի քաղաքապետին լիազորել է ՀՀ անունից «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ  հետ կնքել Երևան քաղաքի Պուշկինի, Տերյան, Եզնիկ Կողբացու և Հին Երևանցու փողոցներով, Երևան քաղաքի Նալբանդյան, Պուշկինի, Աբովյան փողոցներով և Սախարովի հրապարակով պարփակված տարածքներում, Երևան քաղաքի Պռոշյան և Դ. Դեմիրճյան փողոցներին և Սիրահարների զբոսայգուն հարակից տարածքում սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռք բերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագրեր։ Դրանից հետո հնարավոր կլինի նշված տարածքների նկատմամբ ճանաչել նոր բացառիկ` գերակա հանրային շահ և ավարտին հասցնել քաղաքաշինական ծրագրի իրականացումը։

Ինչպես եւ կառավարության նախորդ բոլոր որոշումները, որոնք վերաբերվում են մարդկանց նեղ շրջանակի մասնավոր շահին, «հանրային գերակա շահ» ձեւակերպմամբ այս որոշումն էլ ընդունվում է առանց հանրային քննարկման եւ հասարակական լսումների անցկացման:

Հոկտեմբեր 13, 2011 at 12:15


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր